RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #163, 27-09-2013



ՖՈՒՏԲՈԼ

Տեղադրվել է` 2013-09-26 23:49:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 766, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՆՊԱՍՏԵՑ ՆԱԽԿԻՆ ԹԻՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

ՀՀ հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ՌԴ առաջնությունում 5-րդ գոլը խփեցՙ աչքի ընկնելով 10-րդ տուրում «Կրասնոդարի» հետ անցկացրած խաղում, որում «Սպարտակը» 3-2 հաշվով դժվարին հաղթանակ տոնեց: Մովսիսյանն աչքի ընկավ 27-րդ րոպեինՙ հաշիվը դարձնելով 2-1:

Հատկանշական է, որ իր նախկին թիմի դարպասը խփած գոլը Յուրա Մովսիսյանը չնշեց: Խաղից հետո նա այսպես է մեկնաբանել իր քայլը. «Շատ եմ հարգում «Կրասնոդարին» եւ չեմ ցանկանում ուրախությունս ցույց տալ, երբ տխրեցնում եմ նախկին ակումբիս: «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկու հետ խաղից հետո հանդիպեցի մարզադաշտում, շատ ջերմ զրուցեցինք: Մոսկվայում եւս զգում եմ նրա աջակցությունը»:

Ի դեպ, Գալիցկինն ոտնկայս ծափահարել էր Մովսիսյանին, երբ նա գրավել էր «Կրասնոդարի» դարպասը: Այս խաղում Մովսիսյանը փոխարինվեց 73-րդ րոպեին, իսկ Արաս Օզբիլիսը, որ նախորդ տուրում բացել էր գոլերի հաշիվը, մնաց պահեստայինների նստարանին: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն այսպես է բացատրել Օզբիլիսի բացակայությունը. «Օզբիլիսը ոչ միայն «Սպարտակում» է շատ խաղացել, այլեւ Հայաստանի ազգային հավաքականում: Նա թունավորվել էր, քիչ էր մնացել կոմայի մեջ հայտնվեր, սակայն հավաքականից վերադարձավ թիմ եւ 90 րոպե ծանր մրցախաղ անցկացրեց ԲԿՄԱ-ի հետՙ բացելով հաշիվը: Ուստի այսօր նրան հանգստանալու հնարավորություն ընձեռեցինք, հաշվի առնելով նաեւ, որ առջեւում «Զենիթի» հետ հանդիպումն է»:

Այս հաղթանակից հետո «Սպարտակը» 23 միավորով «Զենիթի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 21 միավոր ունի ԲԿՄԱ-ն, որը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Անժիի» հետ: Վերջինիս կազմում խաղադաշտ դուրս չեկավ Կառլեն Մկրտչյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #163, 27-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ