RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01 > #166, 2013-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #164, 28-09-2013



Տեղադրվել է` 2013-09-27 23:28:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 721, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԻԹԻՈՒՄ ԱՆՏԱՌՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԿՈՉ

Հ. Ծ.

Վաշինգտոնից Ամերիկայի հայ ազգային (Հայ դատի) կոմիտեի հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Մ. Նահանգների Սենատի մեծամասնական խմբակցության առաջնորդի տեղակալ Ռիչարդ Դուրբինը (դեմոկրատ Իլինոյսից) սեպտեմբերի 25-ին Սենատի քննարկմանն է ներկայացրել մի օրինագիծ, որով պահանջում է շտապ կարգով դադարեցնել անտառահատումները Հայաստանում ու Հայիթիում եւ այդ երկրներում գտնվող անտառները հասցնել իրենց բնականՙ նախաիննսունական թվերի վիճակին: Օրինագիծը նախատեսում է բարելավել անտառների կառավարումը, խթանել համագործակցությունը երկու երկրների համապատասխան նախարարությունների եւ առանձին կազմակերպությունների միջեւ, մշակել կարճաժամկետ եւ երկարաժամկետ կատարողական ծրագրեր անտառների հետագա պահպանումը ամուր հիմքերի վրա դնելու համար:

Ենթադրվում է «մեր պարտքը բնությանը» նշանաբանի ներքո ստեղծել ոչ կառավարական մի հանձնախումբ, որը բանակցություններ կվարի երկու երկրների կառավարությունների եւ միջազգային վարկատու կազմակերպությունների հետՙ բարելավելու անտառածածկ տարածքների վիճակը Հայաստանում եւ Հայիթիում:

Հայ դատի կոմիտեն ողջունել է Դուրբինի նախաձեռնությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #164, 28-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ