RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#165, 2013-10-01 > #166, 2013-10-02 > #167, 2013-10-03 > #168, 2013-10-04 > #169, 2013-10-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #167, 03-10-2013



Տեղադրվել է` 2013-10-02 23:12:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 847, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԿԱԼԻՖՈՌՆԻԱ. ՈՒՄԻՏ ՔՈՒՐՏԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՐԱՏ-ԷՍՔԻՋՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հ. Ծ.

Վուստերում (Մասաչուսեթս) գործող Կլարք համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս Ումիտ Քուրտը սեպտեմբերի 15-ին «Նոր, հարուստ դասակարգի առաջացումը Թուրքիայում 1915-1922 թվերին» թեմայով դասախոսություն է կարդացել Արարատ-Էսքիջյան թանգարանի «Հասմիկ Մկրտչյան» սրահում: «Արմինյն միրոր-սփեքթեյթր» թերթի փոխանցմամբՙ թանգարանի ու Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR) հովանավորությամբ անցկացված միջոցառման ընթացքում հարգարժան դասախոսը անդրադարձել է Այնթապում տեղացի էլիտար դասակարգի կողմից հայերի ունեցվածքի առգրավման հարցին: Նա ցույց է տվել, որ կառավարությանՙ ցեղասպանության եւ բռնագաղթի որոշման հիմքում ընկած է եղել նաեւ սոցիալական հարցը, որը լուրջ քննարկման պետք է արժանանա:

Քուրտը բնիկ այնթապցի է: Քաղաքագիտության եւ հանրային կառավարման գծով բակալավրի աստիճան է ստացել Մերձավոր Արեւելքի տեխնիկական համալսարանում, իսկ մագիստրոսի աստիճանըՙ Սաբանջի համալսարանում, որտեղ ներկայումս դասավանդում է: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների եւ մի շարք գրքերի, որոնցից վերջինըՙ «Օրենքների ոգին. Հայկական ցեղասպանության հետքերի որոնումները լքված ունեցվածքի վերաբերյալ օրենքներում» խորագրով, հրատարակվել է 2012-ին Թաներ Աքչամի համահեղինակությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #167, 03-10-2013

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ