RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#173, 2013-10-11 > #174, 2013-10-12 > #175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #175, 15-10-2013



Տեղադրվել է` 2013-10-14 23:21:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 976, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 12

«ԵՐԲ ՆՈՅՆ ԻՋԱՎ ՏԱՊԱՆԻՑ»

Հ. Հ.

Ըստ մասնագետիՙ պաղպաղակի շուկայում վերջին անգամ հենց այդ ժամանակ է ուսումնասիրություն կատարվել

«Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը անցնող տարվա ընթացքում ոչ մի լուրջ բացահայտում չի արել», գնահատականը «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանինն է: Թեպետ ՀԿ-ն ցանկանում է համագործակցել տեսչության հետ, սակայն այս ցանկությունը միակողմանի է, եւ որեւէ արդյունք չի գրանցվում: Խնդիրն այն է, որ պաղպաղակի շուկայի հետ կապված ՀԿ-ի եւ տեսչության ջրերը մեկ առվով չեն հոսում: ՀԿ-ն պաղպաղակի շուկայում իրականացրել է հետազոտություններ եւ հայտնաբերել մակնշման հետ կապված խնդիրներ եւ կոչ արել սննդամթերքի անվտանգության պետական տեսչությանըՙ հիմք ընդունելով պաղպաղակների սխալ մակնշումը, իրականացնել դիտարկում եւ փորձաքննության ենթարկել պաղպաղակները: «Փոխադարձ երկկողմանի աշխատանքներ իրականացնելու փոխարեն սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հունիսի 28-ին, իր պաշտոնական կայքում տեղեկություն հրապարակեց, որ բացի «Շանթ»-ից որեւէ այլ ընկերություն խախտում չի արել», ասաց Բաբկեն Պիպոյանը :

Նա հավելեց, որ որոշ ժամանակ անց սննդի անվտանգության պետական տեսչությունը գրություն է ստացել, կայքում հայտարարել են, որ հանդիպել են պաղպաղակ արտադրող ընկերությունների հետ եւ խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ տվել: «Փաստորեն երեք օրվա մեջ սննդի անվտանգության պետական տեսչությունն իրար հերքող հայտարարություններ է տարածում», ասաց Պիպոյանը:

Սննդի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանը կատարվածի առնչությամբ այլ բացատրություն է ներկայացնում. նրա խոսքերով, այն ընկերություններում, որտեղ շրջանառությունը 70 միլիոնը չի գերազանցում, ստուգումներ իրականացնելու համար հարկավոր է վարչապետից թույլտվություն ունենալ: Արարատյանի ներկայացմամբՙ իրենք պետք է գործեն համաձայն օրենսդրության, պետք է դիմեն եւ ստանան թույլտվություն հետազոտություններ անցկացնելու համար: «Սննդի անվտանգության ոլորտում չկա մի խնդիր, որը լուծվի մեկ շաբաթում: Հասարակության մեջ տպավորություն է ստեղծվում, որ մեզ ասում են, նոր ենք անում, բայց մեզ ասողը օրենսդրությունն է եւ մենք իրավունք չունենք շեղվելու դրույթներից», հակադարձեց Արարատյանըՙ անպատասխան թողնելով հարցըՙ ստուգումներ չէին կատարել, ինչու էին հայտարարել, որ բացի «Շանթ»-իցՙ մնացած ընկերությունները խախտումներ չեն արել: «Այնուամենայնիվ սննդի անվտանգության պետական ծառայությունը իր պարտավորությունները գրեթե չի կատարում, թերանում է իր աշխատանքում, իսկ ինչ վերաբերում է պաղպաղակի շուկայում ուսումնասիրություններ կատարելուն, «ապա դա եղել է այն ժամանակ, երբ Նոյն իջավ տապանից»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #175, 15-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ