RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#173, 2013-10-11 > #174, 2013-10-12 > #175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #175, 15-10-2013



Տեղադրվել է` 2013-10-14 23:21:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1096, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՋԱՄԻԼ ՀԱՍԱՆԼԻԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԱՐՏԱՔՍՈՒՄ ԵՆ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱ՞ՄԲ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Նախագահական «ընտրություններից» հետո ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին Բրյուսել եւ Վաշինգտոն այցի հրավերներ է ստացել: Հայտնի չէ, թե նրան ի՞նչ մակարդակի ընդունելություն է խոստացվել, բայց Բաքվում իշխող վարչախումբն արդեն իսկ խիստ անհանգստացած է:

Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը տեղեկություն է տարածել, որ Սաֆար Աբիեւը հանդիպել է Բաքվում ԱՄՆ դեսպանին եւ հիշեցրել Ազատության աջակցության ակտի 907 ուղղման մասին, որ «հեղինակներն Ադրբեջանին մշտապես պահում են նշանացույցի տակ»: Աբիեւը դժգոհել է ԱՄՆ պետդեպարտամենտի` նախագահական «ընտրությունների» խիստ գնահատականներից եւ ասել, որ 2008թ. Հայաստանի ընտրությունները պետդեպարտամենտը դրական է գնահատել` «չնայած զանգվածային անկարգություններին»:

Ադրբեջանում իշխող վարչախմբում Սաֆար Աբիեւն ունի «արեւմտյան երկրների դրածո»-ի համարում: Պատահական չէ, որ հենց նա է հանդիպել Բաքվում ԱՄՆ-ի դեսպանին: Ինտրիգը, սակայն, այն է, որ նույն օրը Բաքվում ԱՄՆ դեսպանատունը որեւէ հաղորագրություն չի արել դեսպանի եւ Արբեջանի պաշտպանության նախարարի հանդիպման մասին, ինչից ադրբեջանական որոշ մեկնաբաններ ենթադրել են, որ «կողմերը հավանաբար քննարկել են հրապարակման ոչ ենթակա հարցեր»:

Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորման, դեսպան Մորնինգսթարն ասել է, որ «ընտրություններն արդեն անցյալում են, հաղթել է Իլհամ Ալիեւը, իսկ հետընտրական գնահատականները չեն կարող ազդել հայտնի արդյունքների վրա»: Դեսպանը փաստացի հավաստել է, որ ԱՄՆ-ը չի աջակցի քվեարկության արդյունքները վիճարկող որեւէ նախաձեռնության:

Երեկ այս համատեքստում չափազանց ուշագրավ հայտարարություն է արել Ադրբեջանի իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիավուշ Նովրուզովը: Նրա կարծիքով` «Ջամիլ Հասանլին չի վերադառնալու արտասահմանյան ուղեւորությունից»: Նովրուզովի ասելով, «Ջամիլի բոլոր մտերիմները վաղուց արտասահմանում են, նա այստեղ (Բաքվում) անելիք չունի»:

Նովրուզովը նաեւ ուրվագծել է, որ Հասանլին «Եվրոպայի հայկական կազմակերպությունների աջակցությամբ այնտեղ աղմուկ կբարձրացնի, որպեսզի մինչեւ վերջ կատարի իրեն վերապահված դերը, իսկ արբեջանական ժողովուրդն արդեն առաջիկա 5 տարվա նախագահական լիազորություններ տվել է Իլհամ Ալիեւին»:

Նովրուզովին ադրբեջանական վերլուծաբանները համարում են Իլհամ Ալիեւի «մամուլի քարտուղար»: Ըստ երեւույթին, այդ գնահատականն իրականությանը համապատասխանում է: Եվ եթե «վերծանենք» նրա ասածը, ապա կստացվի, որ Նովրուզովի միջոցով Իլհամ Ալիեւն իր քաղաքական մրցակցին «առաջարկում է» ընդմիշտ հեռանալ Ադրբեջանից:

Ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Արիֆ Յունուսովը «Թուրան» գործակալության խնդրանքով արած վերլուծականում ընդգծել է, որ Ջամիլ Հասանլիին հաջողվել է «կոտրել քաղաքական ապատիայի սառույցը, այն դեպքում, երբ իշխանությունները պնդում էին, որ նրա համակիրները մի քանի հարյուր մարգինալներ են, քվեարկության պաշտոնական տվյալներով Հասանլիի օգտին քվեարկել է 200 հազ.-ից ավելի ընտրող, իսկ թե իրականում որքան է այդ մարկանց թիվը, մենք կիմանանք տասնամյակներ հետո»:

Կարելի է ենթադրել, թե իշխող վարչախմբի համար որքան շոկային են եղել քվեարկության իրական արդյունքները, եթե նա խնդիր է դրել հասնել նրան, որ Հասանլին «արտասահմանյան ուղեւորությունից չվերադառնա»: Փաստացի վարչախումբը Հասանլիին այլեւս քաղաքականությամբ չզբաղվելու, իրեն հատկացված «միջանկյալ դերակատարությամբ բավարարվելու» առաջարկություն է արել եւ, ըստ երեւույթին, մերժվել:

Դրանից հետո գործի է դրվել նրան Արբեջանից հեռացնելու ծրագիրը: Բացառված չէ, որ «օպերացիան» Բաքվում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ կազմակերպելու պատասխանատվությունն իր վրա է վերցրել Սաֆար Աբիեւը, որին Ադրբեջանում գրեթե բոլոր համարում էին «մարված խաղաքարտ»:

Մամուլում տեղեկատվություն էր շրջանառվել, որ Աբիեւին պաշտպանության նախարարի պաշտոնում «կփոխարինի Էլբրուս Օրուջեւը, որը ներկայումս Արբեջանի ռազական կցորդն է Ղազախստանում»: Աբիեւի երեկվա հանիպումը Բաքվում ԱՄՆ դեսպանի հետ վկայում է, որ նա իշխող վարչախմբին դեռեւս չմատուցած ծառայություն ունի: Շատ հավանական է, որ դա Ջամիլ Հասանլիին Ադրբեջանից հեռացնելն է: Եվ այդ հարցում, բացառված չէ, նրան կօգնի Բաքվում ԱՄՆ դեսպանատո՞ւնը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #175, 15-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ