RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
2020-10-01 13:52:22Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. (տեսանյութ)
2020-10-01 12:15:25Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար
#173, 2013-10-11 > #174, 2013-10-12 > #175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #175, 15-10-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-10-14 23:21:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 760, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 12

«ՇԱՆՀԱՅ» ՔԱՌՅԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Նրանց ոճը տարբեր է այժմ տարածված ծանր, կծող հարձակողական ոճից, փոխարենը հիշեցնում է նախապատերազմյան եվրոպական քառյակների ազնվական ոճը» («Նյու Յորք թայմս»):

Եվ ահա աշխարհահռչակ քառյակը Հայաստանում է:

Հոկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում հանդես է գալու «Շանհայ» քառյակը:

Փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ առաջատար կամերային խմբի համերգը միանշանակ երաժշտական տոն է լինելու Երեւանում. «Այս տարի համերգի օրը գրեթե 3 անգամ փոխեցինք, սակայն, միեւնույնն է, մեզ հաջողվեց համաձայնության գալ այն եզակի կամերային խմբիՙ «Շանհայ» քառյակ» հետ:

«Շանհայ» քառյակի համերգային ծրագրում կհնչեն Հայդն լարային կվարտետ ռե մինոր, «Չինական երգեր» ընտրանի (փոխադրումը լարային քառյակի համար ՅԻ-վեն Յանգի), «Յահոյի երգը», «Հովվի երգը», «Բերքահավաքի տոնակատարությունը», Պենդերեցկի կվարտետ թիվ 3 «Չգրված օրագրի թերթերից» եւ Շուբերտ կվարտետ ռե մինոր «Մահը եւ աղջիկը»:

Վիրտուոզ տեխնիկայով այս նվագախումբը շրջագայել է Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու Ասիայի երաժշտական խոշոր կենտրոններում:

«Շանհայ» քառյակի առաջին ջութակ Վեյգանգ Լին երեկ նշեց, որ իրենք համերգի ընթացքում կատարելու են նաեւ կոմպոզիտոր Ք. Պենդերեցկու այն ստեղծագործությունը, որի հիմքում հայկական մեղեդի է. «Մենք այդ ստեղծագործությունը կատարել ենք արդեն 50-60 անգամ»:

Իսկ անսամբլի հիմնադիրներից ալտիստ Հոնգանգ Լին լրագրողների հետ հանդիպմանը կիսելով հայաստանյան իր տպավորությունները` ասաց. «Առաջին անգամ Հայաստանի մասին լսել եմ հորիցս, երբ դեռ երեխա էի: Նա ինձ ասաց, որ Հայաստանն այն տեղն է, որտեղից սերվել է Արամ Խաչատրյանը»:

Նշենք, որ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնն այս տարի մեկնարկել էր Վիեննայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որին հաջորդեց Էստոնիայի տղամարդկանց պետական երգչախումբը, «Հորտուս Մուզիկուս» անսամբլը, ինչպես նաեւ Յուրի Բաշմետը եւ «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի, Դմիտրի Պվորոստովսկու եւ Կոնստանտին Օրբելյանի ելույթները Երեւանում:

Փառատոնը 2008 թ. անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնին աջակցում են նաեւ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #175, 15-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ