RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
2020-10-01 13:52:22Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. (տեսանյութ)
2020-10-01 12:15:25Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար
#173, 2013-10-11 > #174, 2013-10-12 > #175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #175, 15-10-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-10-14 23:21:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 950, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԸ»

Բիլբաոյում անցկացված շախմատի «Մեծ սաղավարտի» 6-րդ մրցաշարն ավարտվեց Լեւոն Արոնյանի հաղթանակով: Առաջին շրջանում բոլոր 3 պարտիաներն էլ ավարտելով ոչ-ոքի, Լեւոնը վերելքով խաղաց 2-րդ շրջանում: Մաքսիմ Վաշիե-Լագրավին հաղթելուց հետո Լեւոնը կարեւոր հաղթանակ տոնեց նաեւ Մայքլ Ադամսի հետ մրցավեճում, իսկ ավարտական տուրում գլխավոր մրցանակը նվաճելու համար հայ գրոսմայստերին բավարարեց նույնիսկ ոչ-ոքին Շահրիյար Մամեդյարովի հետ:

Արոնյանը 6 պարտիաներում վաստակեց 10 միավորՙ տոնելով 2 հաղթանակ, 4-ն ավարտելով ոչ-ոքի: 9 միավորով 2-րդ տեղը գրավեց Մայքլ Ադամսը: Մամեդյարովն ու Վաշիե-Լագրավը 5-ական միավոր վաստակեցին ու բաժանեցին 3-4-րդ տեղերը:

Լեւոն Արոնյանը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 2-րդ անգամ հաղթող ճանաչվեց: Առաջին անգամ նա հաջողության էր հասել 2009-ին: Իր թվիթերյան էջում Լեւոն Արոնյանը հետեւյալն է նշել. «Ինչ հիանալի շաբաթ էր Հայաստանի համար: Ես դարձա Բիլբաոյի «Մեծ սաղավարտի» հաղթող, մեր ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթեց բուլղարացիներին, իսկ իմ հայրենի քաղաք Երեւանը նշեց իր 2795-ամյակը»:

Բիլբաոյում տոնած հաղթանակի շնորհիվ Լեւոն Արոնյանն իր վարկանիշն ավելացրեց 6,4-ով եւ կրկին հատեց 2800-ի սահմանագիծը: Ներկա պահին նրա ընթացիկ վարկանիշը 2801,4 է, ինչի շնորհիվ Արոնյանը շրջանցեց Վլադիմիր Կրամնիկին ու տեղ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #175, 15-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ