RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
2020-10-01 13:52:22Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. (տեսանյութ)
2020-10-01 12:15:25Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար
#173, 2013-10-11 > #174, 2013-10-12 > #175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #175, 15-10-2013



Տեղադրվել է` 2013-10-14 23:21:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 897, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԻ 2-ՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեցՙ 1-2 հաշվով զիջելով ղազախներին: Եթե 4 օր առաջ ֆրանսիացիներից կրած պարտությունը օրինաչափ էր, քանի որ մրցակիցն, իրոք, շատ ուժեղ էր, ապա այս անգամ անհաջողությունում մեղավոր էին մեր ֆուտբոլիստները, որոնք չկարողացան իրենց դրսեւորել ինչպես հարկն է:

Թեեւ 1-ին խաղակեսում մերոնք բավականին ակտիվ էին, սակայն այդպես էլ չկարողացան գոլային լուրջ պահեր ստեղծել մրցակցի դարպասին: Իսկ ահա հյուրերը հազվադեպ հակագրոհներից մեկի ժամանակ 31-րդ րոպեին հասան հաջողության: Աջ թեւից տուգանային հրապարակ կատարած փոխանցումից հետո, հսկողությունից դուրս մնացած Ռոման Մուրթազաեւը գրավեց դարպասը:

Ընդմիջումից անմիջապես հետո մեր ֆուտբոլիստներին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Խառը իրադրությունում աչքի ընկավ Դավիթ Հակոբյանը: Խփած գոլից հետո մեր ֆուտբոլիստները բավականին ակտիվացան եւ կարող էին նոր հաջողության հասնել: Սակայն Աղվան Պապիկյանը նպաստավոր դիրքից վրիպեց, իսկ Կարեն Մուրադյանի հեռահար հարվածից հետո հյուրերին փրկեց դարպասապահ Ստաս Պոկատիլովը:

Երկրորդ խաղակեսում էլ ղազախները հաջողակ գտնվեցին: 73-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Աբզալ Բեյսեբեկովը խփեց հաղթական գնդակը: Այսպես Ղազախստանի հավաքականը ռեւանշի հասավ հայերի նկատմամբ սեփական հարկի տակ կրած 0-1 հաշվով պարտության դիմաց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #175, 15-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ