RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

«ԱԶԳ»ի խմբագրությունը ողջունում է իր բոլոր ընթերցողներին՝ Հայաստանում, թե Սփյուռքում։ Եվ երկու շաբաթ տեւած պարապուրդից հետո հայտնում, որ մեր թերթը անցնում է բացառապես համացանցային տիրույթ՝ առցանց (on-line) ռեժիմի, ներկա դժվարին օրերին կրկին լինելու իր ընթերցողների հետ՝ տեղական, տարածաշրջանային ու համաշխարհային լրատվությամբ, քաղաքական, սոցիալական ու մշակութային նորություններով, կարծիքների ու տեսակետների մատուցմամբ։ Մեր թղթակիցները ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Գերմանիայից, Չեխիայից, Բելգիայից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ այլ վայրերից տեղյակ կպահեն ձեզ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների, դրա դեմ պայքարի միջոցների ու կերպերի մասին։ Հետեւեք www.azg.am կայք-էջին, մեր լուրերին, մեր տարաբնույթ նյութերին, գրեք մեզ։
#182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013



Տեղադրվել է` 2013-10-25 23:28:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1251, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 26

ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՄԵՐԺՈՒՄ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԱՅ ՈՐԲԵՐԻ ՀՅՈՒՍԱԾ ՊԱՏՄԱԿԱՆ ԳՈՐԳԸ

Ցեղասպանությունից վերապրած հայ որբերի ձեռքերով հյուսված եւ 1925 թվականին որպես երախտագիտության արտահայտություն Մ. Նահանգների նախագահ Կալվին Կուլիջին նվիրված պատմական գորգը չի ցուցադրվելու առաջիկա դեկտեմբերի 16-ին Սմիթսոնյան ինստիտուտի կազմակերպած մշտական ցուցահանդեսում: Սպիտակ տունը մերժել է իր տրամադրության տակ գտնվող պատմական գորգը տրամադրել ինստիտուտինՙ առայժմ մեզ անծանոթ, բայց ենթադրելի պատճառներով: Այս մասին երեկ ահազանգ էր հնչեցրել ՀՅԴ Հայ դատի գրասենյակը (ANCA), որ այդ մերժման մասին տեղեկացել է հեղինակավոր «Վաշինգտոն փոստ» թերթից, եւ կոչ է արել ամերիկահայությանըՙ բողոքի նամակներ հղել Սպիտակ տան եւ Կոնգրեսի հասցեներով: Հիշյալ թերթի աշխատակազմիցՙ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, լրագրող Ֆիլիպ Քենիկտոնը տեղեկացրել է, որ հայ որբերի հյուսած գորգն արդեն շուրջ 20 տարի գտնվում է Սպիտակ տան պահեստներում, եւ անհայտ պատճառներով այժմ մերժվում է այն տրամադրել Սմիթսոնյան թանգարանին, որն այդ կապակցությամբ պատրաստվում էր կազմակերպել նաեւ Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Կալվին Կուլիջը եւ հայ որբերի գորգը» գրքի շնորհանդեսը: «Վաշինգտոն փոստը» տեղեկացրել է նաեւ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ջանքերը գորգի հանրային ցուցադրությունը ապահովելու ուղղությամբՙ նույնպես իզուր են անցել:

Նկար 1. Նախագահ Կուլիջին է հանձնվում հայ որբերի գորգը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ