RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013



Տեղադրվել է` 2013-10-25 23:28:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1026, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 13

25 ՏԱՐԻ ԱՆՑ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԼՈՆԴՈՆԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ «ԱԼԲԵՐՏ» ՍՐԱՀՈՒՄ

Երգահան, շանսոնների լեգենդար կատարող Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 25-ին ելույթ կունենա Լոնդոնի թագավորական «Ալբերտ» սրահում: «Արմենպրես»-ին Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակից տեղեկացրին, որ մեծ շանսոնյեի ելույթն առաջինն է Լոնդոնում` վերջին 25 տարվա ընթացքում:

Ավելի քան 60 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում Շառլ Ազնավուրը ձայնագրել է 1200 երգ, նկարահանվել է 80 կինոնկարում, թողարկել 294 ալբոմ եւ հազարավոր համերգներ տվել ամբողջ աշխարհում: Երաժիշտը Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն է Շվեյցարիայում եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Նա հուլիսի սկզբին իր ներկայությամբ պատվեց «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանը: Փառատոնի շրջանակում Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում բացվեց նրա աստղը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ