RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013



Տեղադրվել է` 2013-10-25 23:28:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 836, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ԴԵՂԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿԱՄ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ա. Մ.

Գնումների ոլորտում կատարված փոփոխություները ներկայացրեց ֆինանսների փոխնախարարը

Մայիսից ֆինանսների նախարարությունը սահմանում է պետական մարմինների կողմից առավել հաճախ ձեռքբերվող 350 ապրանաքատեսակների բնութագրերն ու դրանց առավելագույն գները, ինչը նշանակում է, որ այլեւս կբացառվի պետական մարմինների կողմից մանրածախ գնից ավելի բարձր գնով նշված ապրանքները ձեռք բերելու հնարավորությունը: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը եւ ներկայացրեց պետական գնումների ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքները:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ խստացվել է հաղթած մասնակցի «Մասնագիտական փորձառություն» չափորոշիչը: Սահմանվել է, որ 350 մլն դրամից մինչեւ 1 մլրդ դրամ նախահաշվային արժեք ունեցող գնումների դեպքում նախկինում կատարված աշխատանքների ծավալը չպետք է պակաս լինի տվյալ գնման ներկայացրած գնային առաջարկի 30 տոկոսից, իսկ 1 մլրդ դրամից ավելի դեպքումՙ 50 տոկոսից: Մեկ այլ փոփոխության համաձայնՙ պայմանագրի կատարումից հրաժարվելու դեպքում մրցույթի հաղթողը պետք է վճարի տուգանք պայմանագրի 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 1 մլն դրամը: Լիանա Հունանյանի հավաստմամբ, այս փոփոխությունը նվազագույնի կհասցնի պայմանագրերից միտումնավոր հրաժարվելու դեպքերը, ինչն առավելապես զգալի կլինի խոշոր մրցույթների պարագայում:

Դեղերի ոլորտում գնումների մասին ֆինանսների փոխնախարարն ասաց, որ եթե նախկինում դեղերի տեխնիկական բնութագրերում նշվում էին դրանց ֆիրմային անվանումները, ինչը նշանակում էր սկզբնապես կանխորոշել տվյալ մրցույթի ելքը եւ կոնկրետ հաղթողին, ապա այսուհետեւ գնումների հայտարարության մեջ պետք է նշվի դեղի միջազգային hամընդհանուր (ջեներիկ) անվանումը կամ ակտիվ բաղադրատարրերի անվանումները: Դա հնարավոր կդարձնի մրցույթում ներգրավել առավել մեծ թվով մասնակիցների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ