RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013



Տեղադրվել է` 2013-10-25 23:28:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 882, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

Այսօր Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում 2-րդ միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կմենամարտի իտալացի Ջիովանի դե Կարոլիսի հետ:

Արթուր Աբրահամը վստահ է իր ուժերին. «Լավ է, որ վերադարձա Օլդենբուրգ: Այստեղ եմ առաջին անգամ անցկացրել աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանությունը: Մարդիկ այստեղ միշտ ուրախ են լավ մենամարտ դիտելու: Պատրաստվում եմ նրանց լավ բռնցքամարտ ներկայացնել: Որեւէ մենամարտ հեշտ զբոսանք չէ բռնցքամարտիկի համար: Ես չեմ թերագնահատում Կարոլիսին, սակայն հաղթելու եմ նրան»:

Աբրահամ-Կարոլիս մենամարտը ցուցադրվելու է գերմանական ARD հեռուստաալիքով, ինչպես նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Ջիովանի դե Կարոլիսը 20 մենամարտերում հաղթել է, 4-ում պարտվել է: Արթուր Աբրահամը 37 հաղթանակ է տոնել պրոֆեսիոնալ ռինգում, 4-ում պարտվել է, մեկն ավարտել է ոչ-ոքի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ