RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 00:01:18Բռնկվեց գազատար Ադրբեջանում
2020-08-07 22:15:33Օրենքը գերակա է (տեսանյութ)
2020-08-07 21:59:27Աֆրիկայում COVID-19-ի դեպքերը գերազանցեցին 1 միլիոն ցուցանիշը
2020-08-07 15:30:43Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը
2020-08-07 14:30:37Բեյրութի պայթյունը (տեսանյութ)
#183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013



Տեղադրվել է` 2013-11-13 21:46:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 655, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՕԲԱՄԱՆ ՉԳԻՏԵ՞Ր, ՈՐ ՄԵՐԿԵԼԻՆ ԼՐՏԵՍՈՒՄ ԵՆ

Պ. Ք.

Համենայն դեպս, ԱԱԳ-ն դա է պնդում

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) հերքել է այն հաղորդումները, թե նախագահ Բարաք Օբաման տեղյակ է եղել հատուկ ծառայության գործակալների կողմից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցների գաղտնալսմանը: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:

ԱԱԳ պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, թե գործակալության ղեկավար Քիթ Ալեքսանդերը «կանցլեր Մերկելին առնչվող գործողությունները երբեք չի քննարկել» ԱՄՆ-ի նախագահի հետ: Գործակալությունում ընդգծել են, որ Օբամայի տեղեկացվածության մասին հայտնված տեղեկությունները «չեն համապատասխանում իրականությանը»:

Ավելի վաղՙ կիրակի օրը, ամերիկյան հետախուզության աղբյուրներ վկայակոչելով, գերմանական Bild am Sonntag պարբերականը գրել էր, որ Ալեքսանդերը 2010 թ. Օբամային զեկուցել է Մերկելի հեռախոսի գաղտնալսման մասին: Գաղտնի փաստաթղթեր վկայակոչելովՙ Der Spiegel շաբաթահանդեսը հաղորդել էր, որ ամերիկյան հատուկ ծառայությունները Մերկելի հեռախոսազրույցները գաղտնալսել են 2002 թվականից, այսինքնՙ դեռ նախքան կանցլեր դառնալը:

Հոկտեմբերի 23-ին Մերկելը Օբամայի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրանից բացատրություն էր պահանջել գաղտնալսումների կապակցությամբ: Օբաման հասվատիացրել էր, թե ԱՄՆ-ը չի հետեւում նրա հեռախոսազրույցներին:

Հոկտեմբերի 27-ին «Ուոլ Սթրիթ ջոռնըլ» թերթը գրեց, որ Անգելա Մերկելի եւ աշխարհի մի շարք այլ ղեկավարների հեռախոսների գաղտնալսումները դադարեցվել են, հենց որ դրանց մասին հայտնի է դարձել Օբամայի վարչակազմին: Թերթի տվյալներով, ամռանըՙ ԱԱԳ գաղտնի ծրագրերի վերաբերյալ մամուլի հրապարակումներից հետո ԱԱԳ-ում սկսվել է ներքին քննություն, որից պարզվել է 35 երկրների ղեկավարների գաղտնալսումների մասին: Դրանից հետո Օբաման կարգադրել է դադարեցնել դրանք:

Թերթը նշում է, որ Օբաման 5 տարի, այսինքնՙ ամբողջ պաշտոնակալության ընթացքում տեղյակ չի եղել ԱԱԳ համապատասխան ծրագրերին: Դա պատճառաբանվում է նրանով, որ գործակալությունը միաժամանակ շատ մեծ թվով գործողություններ է իրականացնում, եւ նախագահին չեն հայտնում ընթացիկ բոլոր ծրագրերի մասին, որոնց անցկացման որոշումը ընդունվում է ԱԱԳ ղեկավարության մակարդակով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ