RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 00:01:18Բռնկվեց գազատար Ադրբեջանում
2020-08-07 22:15:33Օրենքը գերակա է (տեսանյութ)
2020-08-07 21:59:27Աֆրիկայում COVID-19-ի դեպքերը գերազանցեցին 1 միլիոն ցուցանիշը
2020-08-07 15:30:43Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը
2020-08-07 14:30:37Բեյրութի պայթյունը (տեսանյութ)
#183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-11-13 21:46:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1092, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԳԵՆԵՐԱԼ ՎԱՍՅԱԿԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով գեներալ Վասյակը կրկին ծառայության է կոչվել եւ նշանակվել ՊՆ ներքին անվտանգության վարչության բաժիններից մեկի պետ:

Անատոլի Վասյակը գեներալ-մայորի զինվորական կոչման արժանացել է դեռեւս խորհրդային տարիներին եւ մեկն է նրանցից, որ Ադրբեջանի անկախացումից հետո նախընտրել է մնալ այդ երկրում: Գեներալ Վասյակը պաշտոնազրկվել էր Սաֆար Աբիեւի կողմից, բայց հայրենիք չէր վերադարձել: Մինչեւ վերջերս նա համարվում էր ռազմական փորձագետ եւ հայտնի էր «կայծակնային պատերազմի տեսությամբ»:

Որքանո՞վ է Վասյակի վերանշանակումն արդարացված զուտ ռազմական առումով, թողնենք բնագավառի իրազեկ փորձագետներին: Մեզ ավելի շատ հետաքրքրական է թվում երեւույթի քաղաքական կողմը: Վասյակին պաշտոնի կոչելու առթիվ տեղեկատվության առթիվ ադրբեջանցի անանուն փորձագետը կարծիք է հայտնել, թե նա «համարվում է գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովի մերձավոր ընկերը»:

Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները կարծիք էին հայտնում, որ Նաջմեդդին Սադիխովը եւ Սաֆար Աբիեւը «հավասարակշռում են Ադրբեջանի բանակաշինության երկու` ռուսաստանյան եւ արեւմտյան ուղղությունները»: Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարն, ինչպես Բաքվի լրատվամիջոցներն են բնութագրել, «սկսել է մաքրել սաֆարաբիեւյան ախոռները»:

Պաշտպանության նախկին նախարարի մերձավոր շրջապատից այլեւս գրեթե ոչ ոք չի մնացել իր պաշտոնին: Կարծիքներ կան, որ «կադրային փոփոխությունների երկրորդ փուլում կպաշտոնազրկվեն բանակային կորպուսների մի քանի հրամանատարներ»: Այդ թվում առաջինը մատնանշվում է այսպես կոչված «կենտրոնական ուղղության» կամ Բարդայի բանակային կորպուսի հրամանատարի անունը:

Սրանք զուտ փոփոխություննե՞ր են, թե՞ ադրբեջանական բանակում տեղի է ունենում «երկու ուղղությունների հավասարակշռության» վերանայում` ահա թերեւս գլխավոր հարցը: Այս իմաստով գեներալ Վասյակի վերանշանակումը կարող է խորհրդանշական լինել: Նախկին խորհրդային գեներալի անելիքը ո՞րն է լինելու Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունում:

Այս իմաստով բավական հետաքրքրական է թվում ամերիկացի փորձագետ Մերիի կարծիքը, համաձայն որի «Ադրբեջանի եւ ամբողջ Հարավային Կովկասի նշանակությունն ԱՄՆ համար նվազում է»: Փորձագետը դա կապել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի հեռանալու եւ Իրան- ԱՄՆ հարաբերություններում լարվածության թուլացման հետ:

Փորձագետը խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանին, որի իշխող վարչախումբը «չի ցանկանում հասկանալ, որ ամերիկյան եւ եվրոպական արտաքին քաղաքականության համար ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը հիմնարար են, դրանք անհնար է շրջանցել»: Խոսքը Ադրբեջանի նախագահական «ընտրություններին» ԱՄՆ պետական դեպարտամենտի տված գնահատականի առթիվ պաշտոնական Բաքվի վերաբերմունքի մասին է:

ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդի անդամ Մերիի կարծիքովՙ Ադրբեջանում «ավարտվում են նավթից եկամուտների հաշվին բարգավաճման հեշտ տարիները, գալիս են ավելի բարդ տնտեսական մարտահրավերների տարիներ»: Փաստացի ամերիկյան փորձագետն ասում է, որ Ադրբեջանն այլեւս այն հետաքրքրությունը չի ներկայացնում, ինչը թվում է Բաքվում իշխող վարչախմբին:

Բայց Իլհամ Ալիեւի կողմից վերջին օրերին ձեռնարկված քայլերն էլ վկայում են, որ Բաքվում դա հասկացել են: Այն, ինչի վրա փորձ էր արվում կառուցելու արտաքին քաղաքականությունը, գոնե այս պահին այլեւս իրատեսական չի թվում: Իսկ որ Ադրբեջանում կանխածրագրվել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողությունների դեպքում առավելագույն օգուտը քաղել, ներառյալ` ԼՂՀ դեմ նոր պատերազմի սանձազերծումը, թվում էՙ կասկածից դուրս է:

Հետեւաբար, ընտրվում է նո՞ր ուղղություն: Եվ նախկին խորհրդային գեներալ Վասյակի վերանշանակումը չի՞ ակնարկում, որ Բաքուն հայացքը թեքում է դեպի հյուսիս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ