RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
2020-08-08 17:40:22Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս III-վերջին)
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
#183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013



ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐՈՒՄ

Տեղադրվել է` 2013-11-13 21:46:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 753, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՓՇԱԼԱՐԵՐ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Ռուսաստանցի սահմանապահները սկսել են փշալարեր անցկացնել Ուկրաինայի սահմանի վրա, հաղորդում է ԻՐՏԱ հեռուստաալիքը:

Փշալարային կառուցվածքներ ի հայտ են եկել մասնավորապես Լուգանսկի մարզում: Թե դրանք կոնկրետ երբ են ստեղծվել, չի հաղորդվում: Ընդգծվում է, որ ռուսաստանցիների նախաձեռնությունը չի ուրախացրել տեղաբնակներին, որոնք անցյալում փաստորեն անարգել հատում էին սահմանը: Բանն այն է, որ ուկրաինացիներից շատերը մերձավոր ազգականներ ունեն ՌԴ սահմանամերձ գյուղերում: Հիմա նրանց տեսնելը զգալիորեն դժվարացել է:

Հեռուստաալիքի տվյալներով, ավելի վաղ Ռուսաստանը եւ Ուկրաինան պայմանավորվել էին Լուգանսկի մարզում սահմանամերձ շրջանների բնակիչների համար պարզեցված անցակետի ստեղծման վերաբերյալ, բայց նախագիծը այդպես էլ չէր իրագործվել ֆինանսավորման պակասի պատճառով:

Ինչպես նշում է «Տրանսպորտային ռազմավարությունների կենտրոնը», սահմանային գյուղերում իրավիճակի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել Եվրոմիության հետ ասոցիացման համաձայնագիր ստորագրելու պաշտոնական Կիեւի մտադրության հետ: Ավելի վաղ Ռուսաստանը քանիցս քննադատել էր այդ ծրագրերը, Ուկրաինային առաջարկելով դառնալ Մաքսային միության լիիրավ անդամ (ներկայումս ունի դիտորդի կարգավիճակ):

Ռուս-ուկրաինական ցամաքային սահմանի երկարությունն ավելի քան 2 հազար կիլոմետր է: Երկու երկրների արտգործնախարարները սահմանագծման համաձայնագիր էին ստորագրել 2010-ի մայիսի 17-ին Կիեւում: 2012-ի նոյեմբերին Չեռնիգովի մարզումՙ «Սենկովկա» ավտոմոբիլային անցակետի մոտ, տեղակայվել էր առաջին սահմանային սյունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ