RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
2020-08-08 17:40:22Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս III-վերջին)
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
#183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-11-13 21:46:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 877, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 19

«ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ»

Հ. Ծ.

Խմբագրությանը հասցեագրված մամլո հաղորդագրությամբ Կատյա Մինաս Փելթեկյանը տեղեկացնում է, որ լույս է ընծայել Հայոց ցեղասպանության վերաբերյալ անգլիական մամուլի հրապարակումների մասին երկու գիրքՙ «Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանը: Հաղորդագրություններ բրիտանական մամուլում: 1914-1923 թթ.» ընդհանուր խորագրով: Առաջինը (450 էջ) ընդգրկում է 1914-1919 ժամանակահատվածը, իսկ երկրորդը (526 էջ), 1920-1923 շրջանը (The Times of the Armenian Genocide: Reports in the British Press (1914-1923):

Երկու գրքերում հավաքված են ավելի քան հազար հոդվածներ, խմբագրականներ, թղթակցություններ, նամակներ, ինչպես նաեւ խորհրդարանական լսումների հաղորդագրություններ, որոնց միջոցով ընթերցողը տեղեկանում է Թուրքիայում եւ Կիլիկիայում իրականացվող ցեղասպանության մանրամասնություններին: Նաեւ Սեւրի եւ Լոզանի պամանագրերին եւ թե ինչպես հայկական հարցը ի վերջո մոռացության մատնվեց շահադիտական նպատակներով:

Կատյա Մինաս Փելթեկյանը անհատ գիտաշխատող է: Ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանը (ԲԱՀ) եւ Կանադայի Դելհաուզի համալսարանը: Անգլերեն է դասավանդել ԲԱՀ-ում (1988-2005 թվերին) եւ Հայկազյան համալսարանում (2005-2012 թվերին): Արաբական մամուլից Հայաստանին եւ հայերին վերաբերյալ հոդվածներ է թարգմանում անգելերեն եւ հրատարակում:

2000 թվականին հրապարակ է հանել իր առաջին գիրքըՙ «Հայոց ցեղասպանության ազդարարումը: Հաղորդագրություններ Հալիֆաքս Հերալդ պարբերականից, 1894-1922 թթ.» (Heralding of the Armenian Genocide: Reports in The Halifax Herald (1894-1922)) խորագրով, որտեղ հավաքված են կանադական այդ թերթում հրապարակված հոդվածները հայերի կոտորածների մասին: Գիրքը ժամանակին ձրի բաժանվել է Կանադայի խորհրդարանականներին, հանրային գրադարաններին, աշխարհի տարբեր համալսարանների գրադարաններին եւ գիտահետազոտական կենտրոններին: Ներկայումս աշխատում է 1875-1913 թվերի բրիտանական մամուլում լույս տեսած հոդվածների հավաքագրման աշխատանքների վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ