RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 00:01:18Բռնկվեց գազատար Ադրբեջանում
2020-08-07 22:15:33Օրենքը գերակա է (տեսանյութ)
2020-08-07 21:59:27Աֆրիկայում COVID-19-ի դեպքերը գերազանցեցին 1 միլիոն ցուցանիշը
2020-08-07 15:30:43Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը
2020-08-07 14:30:37Բեյրութի պայթյունը (տեսանյութ)
#183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-11-13 21:46:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 616, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐՆ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ ՄՆԱՑԵԼ ՆԱԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Այս շուկան հայտնվել է լճացման մեջ

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի սեպտեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16632 գործարք, ինչը 3,3 տոկոսով ցածր է նախորդ ամսվաՙ օգոստոսի եւ 28,4 տոկոսովՙ 2012-ի սեպտեմբերի գործարքների համեմատ:

Օտարման գործարքների քանակը սեպտեմբերին օգոստոսի համեմատ նվազել է 11,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատՙ աճել 11,2 տոկոսով: 4040 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 72,2 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 43,9 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում: Երեւանում առքուվաճառքի գործարքների 61,4 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2013-ի օգոստոսի համեմատ, սեպտեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 9,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել 49,7 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ աննշան աճ են ունեցել: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) սեպտեմբեր 2012թ.Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2013թ.Միջին գները (դրամ) օգոստոս 2013թ.
Կենտրոն418200428000428000
Արաբկիր346100356600356500
Քանաքեռ-Զեյթուն274200282400282400
Նոր Նորք237000251300251000
Ավան246550259500259200
Էրեբունի240000249000249000
Շենգավիթ243500255100255100
Դավթաշեն266200275000274500
Աջափնյակ234000248100248100
Մալաթիա-Սեբաստիա231300241300241100
Նուբարաշեն141000152500152200

Մարզերում, բացառությամբ Երեւանի, սեպտեմբերին վաճառվել են 415 բնակարաններ, որոնց քանակը օգոստոսի համեմատ նվազել է 1,7 տոկոսով, իսկ 2012-ի սեպտեմբերի համեմատ` աճել 1,7 տոկոսով: Գներն այստեղ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աննշան աճ են ունեցել:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները սեպտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 124 հազար դրամ, Արմավիրում եւ Գորիսում ` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2013-ի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 451 գործարք, որից 121-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2013-ի օգոստոսի համեմատ նվազել է 16,6 տոկոսով, իսկ մարզերում` աճել 1,5 տոկոսով: 2012-ի սեպտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 24,7 տոկոսով, իսկ մարզերում` 26,9 տոկոսով:

Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) Երեւանում 2012-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ մնացել են անփոփոխ: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) սեպտեմբեր 2012թ.Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2013թ.Միջին գները (դրամ) օգոստոս 2013թ.
Կենտրոն466800476100476100
Արաբկիր374500383000383000
Քանաքեռ-Զեյթուն284100295000295000
Նորք-Մարաշ310700319200319200
Ավան263800270500270500
Էրեբունի230000239500239500
Շենգավիթ248000255000255000
Դավթաշեն266100276000276000
Աջափնյակ241000250050250050
Մալաթիա-Սեբաստիա230300238000238000
Նուբարաշեն144500150500150500

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները սեպտեմբերին օգոստոսի համեմատ դարձյալ անփոփոխ են: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում ենՙ 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն էՙ 1 քմ-նՙ 157 հազար դրամ, երրորդըՙ Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճընը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2013-ի սեպտեմբերին 2012-ի սեպտեմբերի համեմատ, հողերի առքուվաճառքի գործարքների քանակն նվազել է 8,4 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 35,5 տոկոսով:

2013-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 5,4 տոկոսով, իսկ 2012-ի սեպտեմբերի համեմատ` 7,2 տոկոսով:

Սեպտեմբերին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 161 գործարքներ, որից 102-ը` Երեւանում: Օգոստոսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 16,6 տոկոսով, իսկ մարզերում` աճել 34,1 տոկոսով: 2012-ի սեպտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 52,2 տոկոսով, իսկ մարզերում` 59,5 տոկոսով:

Այսպիսով, անշարժ գույքի գները շարունակել են անփոփոխ մնալ նաեւ սեպտեմբերին: Կարելի է փաստել, որ Հայաստանի անշարժ գույքի շուկան վերջին ամիսներին հայտնվել է լճացման վիճակում: ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ