RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 00:01:18Բռնկվեց գազատար Ադրբեջանում
2020-08-07 22:15:33Օրենքը գերակա է (տեսանյութ)
2020-08-07 21:59:27Աֆրիկայում COVID-19-ի դեպքերը գերազանցեցին 1 միլիոն ցուցանիշը
2020-08-07 15:30:43Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը
2020-08-07 14:30:37Բեյրութի պայթյունը (տեսանյութ)
#183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013



ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-11-13 21:46:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 653, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ-ՇՔԵՐԹ «ԱՐԵՎՈՐԴԻ»-4 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Արդեն 4-րդ անգամ իրականացվող դիմակահանդես-շքերթին մասնակցում էին Երեւանի եւ Հայաստանի 6 մարզերի (Արմավիր, Գեղարքունիք, Արարատ, Տավուշ, Կոտայք, Լոռի) շուրջ 500 պատանիներ, ովքեր թափոններից պատրաստված կենդանիների դիմակներով եւ զգեստներով շքերթով անցան Երեւանի փողոցներով` մայրաքաղաքը լցնելով վայրի բնության շնչով: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս երթը գլխավորում էր Գերմանիայի Բրեմեն քաղաքից ժամանած «Կոնֆուսաո» խումբը:

Մատենադարանի հարակից հարթակից մեկնարկած շքերթն ամփոփվեց Հյուսիսային պողոտայում` բացօթյա համերգով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվող դիմակահանդես-շքերթը կոչված է բարձրաձայնելու կենդանիների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների մասին, հատկապես այն կենդանատեսակների, որոնք վտանգված են կամ գտնվում են անհետացման եզրին: Շքերթը նաեւ յուրօրինակ մրցույթ է: Մասնակից 25 խմբերը (որից 7-ը` երաժշտական) մրցում են 3 անվանակարգերում` լավագույն բնապահպանական զգեստ, լավագույն ստեղծագործական լուծում, լավագույն երաժշտական խումբ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2014 թ. փետրվարին: Թափոններին երկրորդ կյանք տված 18 խմբերն այս տարի ներկայացնում էին 14 տարբեր կենդանատեսականեր:

Արդեն ավանդական դարձած շքերթն իրականացնում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը`(FPWC) գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ: Լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն` ՎիվաՍել-ՄՏՍ-ը շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված հանրային իրազեկումը համարում է իր առաքելության մի մասը: Ընկերությունը մշատապես աջակցում եւ իր մասնակցությունն է ցուցաբերում FPWC-ի նախաձեռնություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ