RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 00:01:18Բռնկվեց գազատար Ադրբեջանում
2020-08-07 22:15:33Օրենքը գերակա է (տեսանյութ)
2020-08-07 21:59:27Աֆրիկայում COVID-19-ի դեպքերը գերազանցեցին 1 միլիոն ցուցանիշը
2020-08-07 15:30:43Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը
2020-08-07 14:30:37Բեյրութի պայթյունը (տեսանյութ)
#183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013



Տեղադրվել է` 2013-11-13 21:46:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 627, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՀԱՅԵՐՍ ՏՈՆՈՒՄ ԵՆՔ ԱՆԻՄԱՑԻԱՅԻ 75-ԱՄՅԱԿԸ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Երեկ լրագրողների հետ հանդիպմանն անիմատոր Դավիթ Սահակյանցը ուրախությամբ նշում էր, որ անիմացիան այս 75 տարիների ընթացքում դեպի լավն է գնում:

Հայկական անիմացիայի զարգացման գործում մեծ ավանդ ունի Ռոբերտ Սահակյանցը, որի ստեղծագործական ձեռագիրն ու առանձնահատկությունը տարբերվում են մյուսներից: Այժմ նույնիսկ Կոլումբիայի համալսարանի անիմացիայի դպրոցում առանձին դասաժամով ուսուցանվում է հայկական անիմացիա, որը մեծ ձեռքբերում է հայ արվեստի հանրահռչակման համար:

Այսօր գործում են առանձին-առանձին ստուդիաներ, որոնցից է «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշնը, որն իր չորսամյա գործունեության ընթացքում արդեն բավականին աշխատանքներ է կատարել:

Դ. Սահակյանցը ցավով նշեց, որ եթե Խ. Միության ժամանակ ստեղծված ֆիլմերը բոլոր կինոթատրոնները, հեռուստաալիքները պարտավոր էին ցուցադրել, ապա այսօր, ցավոք, այդ քաղաքականությունը չի գործում, այդ իսկ պատճառով էլ շատ ու շատ անիմացիոն ֆիլմեր, մուլտֆիլմեր հեռուստադիտողին հայտնի չեն:

Դավիթ Սահակյանցի խոսքով, իրենք անիմացիոն ֆիլմերում փորձում են պահպանել հայականը, ազգայինը եւ մտնելով եվրոպական շուկա, առանձնանում են յուրահատուկ ոճով, հայկական թեմատիկայով:

«Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշնն այսօր աշխատում է «Անահիտ» անիմացիոն լիամետրաժ ֆիլմի վրա: Այն հավանաբար պատրաստ կլինի գալիք տարվա նոյեմբերին: «Անահիտի» մուլտֆիլմի համար ստեղծվել է հատուկ երաժշտություն, եւ ամեն ինչ մասշտաբային է լինելու: «Անահիտի» երաժշտությունը գրում է Արմեն Մարտիրոսյանը, իսկ երգերը` Գոռ Սուջյան, Շուշան Պետրոսյանը եւ ուրիշներ: Իսկ դերասանները լինելու են` Ռաֆայել Քոթանջյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը եւ այլք:

«Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշնի մյուս հետաքրքրական նախագիծը նվիրվելու է Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 ամյակին` Էկրանավորվելու են մեծ բանաստեղծի բանաստեղծությունները: Շուտով կավարտվի Փափազյանի «Կլոր աստվածներ» ֆիլմի էկրանավորումը, ապա կստեղծվի նաեւ անիմացիոն մուլտֆիլմ Վարազդատ արքայի մասին, որը հաղթել է օլիմպիական խաղերում, որը հետաքրքրական կլինի ե՛ մեր, ե՛ արտերկրի հանդիսատեսի համար:

Ի դեպ, վերջին տարիներին ՌոբերտՍահակյանցի ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում` Ֆրանսիա, Չինաստան, Իտալիա, Կանադա, Անգլիա եւ այլուր:

Թեեւ հայկական եթերում հայկական անիմացիոն արտադրանքն այդքան էլ չի շրջանառվում, սակայն Դավիթ Սահակյանցի ստեղծագործական խմբի կողմից ստեղծված «Կիլդիմ» անիմացիոն նախագիծը մեծ սեր վայելեց հանրության շրջանում` ինչպես իմաստային, այնպես էլ տեխնիկական լուծումների առումով եւ ծառայեց իր նպատակին:

Անիմացիան Հայաստանում այնքան խոր հիմքերի վրա է դրված, որ հասունացավ պահը ստեղծելու նաեւ անիմացիային նվիրված փառատոն` «Ռեանիմանիա»:

Ի դեպ, 2013 թ. Ազգային կինոկենտրոնը մուլտիպլիկացիոն ֆիլմերի արտադրության համար նախատեսված բյուջետային հատկացումներ է արել` «Վիշապագորգ» (բեմադրող ռեժիսորՙ Գայանե Մարտիրոսյան), «Դանթե» (բեմադրող ռեժիսորՙ Նաիրա Մուրադյան) եւ «Զարմանադարանը» (բեմադրող ռեժիսորՙ Անդրանիկ Թորոսյան) անիմացիոն ֆիլմերի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ