RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
2020-08-08 17:40:22Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս III-վերջին)
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
2020-08-08 15:07:25Դուք եք մեր այսօրվա հերոսները. մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով
#183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-11-13 21:46:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 632, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ՈՒ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

Հունաստանում վերջնագիծը հատեց շախմատի եվրոպական գավաթների խաղարկությունը: Կանանց մրցաշարին մասնակցած Երեւանի «Միկային» չհաջողվեց մրցանակակիր դառնալ: 7 մրցախաղերում վաստակած 9 միավորով «Միկան» 11 թիմերի մեջ զբաղեցրեց 4-րդ տեղըՙ միայն լրացուցիչ գործակիցներով բրոնզե մեդալները զիջելով ռուսական «Նաշե նասլեդիե» թիմին: Ինչպես սպասվում էր, չեմպիոն հռչակվեց Մոնտե Կառլոյի թիմը, որը հաղթեց 7 մրցախաղերում էլ: 10 միավորով 2-րդ տեղը գրավեց ռուսական «Յուգրան»:

6-րդ տուրում «Միկան» վիճակահանությամբ ազատ էր խաղից եւ կանոնադրության համաձայն թիմին 2-0 հաշվով հաղթանակ գրանցվեց: Իսկ ավարտական տուրում «Միկան» 3-1 հաշվով պարտության մատնեց «Պոլիտեխնիկա Անտիբիոտիկե» թիմին: «Միկայի» հաղթանակն ապահովեցին Էլինա Դանիելյանն ու Լելա Ջավախիշվիլին, որոնք հաղթեցին համապատասխանաբար Իրինա Բուլմագային եւ Ալինա Լ՛Ամիին: Հարիկա Դրոնավալին ոչ-ոքի խաղաց Կատերինա Լահնոյի հետ, Լիլիթ Մկրտչյանը հաշտություն կնքեց Վիկտորիա Չմիլիտեի հետ:

«Միկայի» կազմում առավել հաջող հանդես եկավ փորձառու Էլինա Դանիելյանը, որը 6 հնարավորից վաստակեց 4,5 միավորՙ տոնելով 4 հաղթանակ: Էլինան 3-րդ խաղատախտակի վրա ցույց տված արդյունքով արժանացավ արծաթե մեդալի: Ոսկե մեդալը նվաճեց Մոնտե Կառլոյի թիմում հանդես եկող Աննա Մուզիչուկը: 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկած Լելա Ջավախիշվիլին իր թիմին 4 միավոր պարգեւեց: 1-ին խաղատախտակի վրա Հարիկա Դրոնավալին բոլոր 6 պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի: Իր հնարավորություններից թույլ հանդես եկավ Լիլիթ Մկրտչյանըՙ վաստակելով ընդամենը 2 միավոր:

Տղամարդկանց մրցաշարում Սանկտ Պետերբուրգի թիմը 11 միավորով 53 մասնակիցների մեջ գրավեց 5-րդ տեղըՙ լրացուցիչ գործակիցներով բրոնզե մեդալները զիջելով ադրբեջանական ՍՈԿԱՐ-ին: Չեմպիոն հռչակվեց չեխական «G-Team-ը», որը վաստակեց 13 միավոր: Արծաթե մեդալակիր դարձավ ռուսական «Մալախիտը»ՙ 12 միավոր:

6-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի թիմը 3,5-2,5 հաշվով պարտության մատնեց թուրքական «Օդլարին»: Սերգեյ Մովսիսյանը չմասնակցեց մրցախաղին: 7-րդ տուրում Մովսիսյանի թիմը ոչ-ոքի խաղաց ՍՈԿԱՐ-ի հետ: Հայ շախմատիստը հաշտություն կնքեց Շահրիյար Մամեդյարովի հետ: Սերգեյ Մովսիսյանը 5 հնարավորից վաստակեց 3,5 միավոր: Նա 4-րդ խաղատախտակի վրա ցույց տված արդյունքով արժանացավ բրոնզե մեդալի: Ոսկե մեդալը նվաճեց Ալեքսեյ Շիրովը «Մալախիտից»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ