RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
2020-08-08 17:40:22Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս III-վերջին)
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
#183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013



Տեղադրվել է` 2013-11-13 21:46:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 622, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԿԱՐՈ ՄՈՒՐԱԴԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՀՈՊԿԻՆՍԻՑ ԽԼԵԼ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ

30-ամյա Կարո Մուրադին չհաջողվեց Բեռնարդ Հոպկինսից խլել IBF-ի վարկածով կիսածանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը: ԱՄՆ-ի Ատլանտիկ Սիթի քաղաքում կայացած մենամարտում 48-ամյա Հոպկինսը հաջողությամբ պաշտպանեց չեմպիոնական գոտինՙ հաղթելով միավորներով (119-108, 119-108, 117-110):

Մենամարտի ընթացքում Կարո Մուրադը վնասվածք ստացավ: Հոպկինսը փորձում էր հայ բռնցքամարտիկի մարտավկաներին համոզել, որ դադարեցնեն մենամարտը, սակայն վերջիններս չհամաձայնվեցին:

«Բեռնարդը լավ բռնցքամարտիկ է: Համոզված եմ, որ եթե վնասվածք չստանայի, ապա ավելի լավ հանդես կգայի ու կկարողանայի հաղթել», հայտարարել է Մուրադը:

«Ցանկանում էի նոկաուտի ենթարկել Կարո Մուրադին, սակայն նա «ամուր ընկույզ» էր: Ես մի փոքր արյունոտվեցի, ինչը ցանկանում էին տեսնել մարզասերները: Ուրախ եմ, որ Մուրադն ինձ ջղայնացրեց: Եվ չնայած նրա ձախ աչքի տակը պատռվել էր, սակայն շարունակում էի հարվածել մրցակցիս», մենամարտից հետո նշել է Բեռնարդ Հոպկինսը:

Այս հաղթանակից հետո Հոպկինսը եւս մեկ ռեկորդ սահմանեց: Նա դարձավ ամենատարեց բռնցքամարտիկը, որին հաջողվեց պաշտպանել աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը: Մենամարտի օրը նա 48 տարեկան 9 ամսական էր: Նախորդ ռեկորդը պատկանում էր Ջորջ Ֆորմանին, որը տիտղոսը պաշտպանել էր 46 տարեկան 3 ամսականում:

Կարո Մուրադը 28-րդ մենամարտն անցկացրեցՙ կրելով 2-րդ պարտությունը պրոֆեսիոնալ ռինգում: Հոպկինսի համար հերթական մենամարտը 64-րդն էր, որում լեգենդար բռնցքամարտիկը 54-րդ հաղթանակը տոնեց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #185, 29-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ