RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #186, 30-10-2013



Տեղադրվել է` 2013-10-29 23:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 909, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԻՆՉՊԵՍ Է ԿՀՎ-Ն ԶԻՆՈՒՄ ՍԻՐԻԱՑԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՆ

Ֆրանսիական «Ֆիգարո» թերթի տեղեկությունների համաձայնՙ ԿՀՎ-ն սիրիացի ապստամբներին զենք ու զինամթերք է մատակարարում Հորդանանի տարածքով: Հորդանանի, Սիրիայի եւ Իրաքի սահմանների մոտակայքում գոյություն ունի մի անապատային տարածք, որը ոչ պաշտոնապես կոչում է «երեք սահմանների գոտի»: Այդ տարածքում սահմանագծերը պարզապես կորչում են ավազների մեջ: Այստեղ բոլոր ժամանակներում տերուտնօրինություն են արել մաքսանենգները: Գրեթե մեկ տարի է, ինչ ամերիկյան ԿՀՎ-ն եւ դրա հորդանանյան գործընկեր GID-ը ընդհատակյա կարգով հենց այդ տարածքով են սպառազինություն մատակարարում սիրիացի ապստամբներին, վերջիններիս օգնելով նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ նրանց ծավալած պատերազմում:

Արեւմուտքի դաշնակից «Սիրիական ազատ բանակի» սպաներից մեկըՙ Անվարը, «Ֆիգարոյի» թղթակցին պատմել է զինամատակարարման որոշ մանրամասնություններ. «Մեր ութ ավտոմեքենաների շարասյունը մութն ընկնելու պես ճանապարհ է ընկնում սիրիա-հորդանանյան սահմանից հարավ ընկած Ռուեյշեդ բնակավայրից: Առաջին երկու Land Cruiser-ներում տեղեր են զբաղեցնում ԿՀՎ-ի գործակալները: Դրանց հետեւից շարժվում են ուրիշ հինգ ավտոմեքենաներ, որոնք լցված են լինում զենքերով: Շարասյունը եզրափակող ութերորդ մեքենայում նստում են թե՛ ԿՀՎ-ի եւ թե՛ GID-ի գործակալներ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #186, 30-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ