RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013



Տեղադրվել է` 2013-11-06 21:18:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 977, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Վ. Պ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Ըստ պաշտոնական հաղորդագրությանՙ հանդիպմանն անդրադարձել են Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններին, ԵՄ աջակցությամբ մի շարք ուղղություններով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս վիճակի վերաբերյալ: Երկուստեք ընդգծել են հիմնախնդրի խաղաղ եւ միջազգային սկզբունքների հիման վրա կարգավորմանն ուղղված ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային ձեւաչափում շարունակելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը:

Լեֆորը հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի արտգործնախարարությունում: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵՄ ներկայացուցչի զրույցում անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է Բաքու կատարած այցի արդյունքները: Նախարար Նալբանդյանն էլ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների եւ սադրիչ գործողությունների վրա:

Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է Եվրոմիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերինՙ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Ի դեպ, այսօր էլ Նալբանդյանը այցելելու է Բեռլին, որտեղ հանդիպումներ կունենա գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ