RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013



ԲՈՒԽԱՐԵՍՏ

Տեղադրվել է` 2013-11-06 21:18:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 903, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՌՈՒՄԻՆԱՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հոկտեմբերի 30-ին Բուխարեստում` Ռումինիայի Ազգային գրադարանի Մեծ սրահում, բացվեց ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողովը, որին երկու տասնյակից ավելի ռումինացի ու հայ գիտնականների կողքին մասնակցում են Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Մոլդովայից եւ Ուկրաինայից ժամանած հետազոտողներ: Գիտաժողովն անցկացվում է ռումինահայ մշակութային հարուստ ժառանգությանը նվիրված ծրագրի շրջանակներում, Հայաստանի եւ Ռումինիայի մշակույթի նախարարությունների, Հայաստանի դեսպանության եւ Ռումինական ակադեմիայի համատեղ ջանքերով, Ռումինիայի Հայոց միության եւ Ռումինահայոց թեմի աջակցությամբ:

Գիտաժողովը հանդիսավորապես բացեցին Ռումինիայի մշակույթի նախարար Դանիել Բարբուն եւ Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Ողջույնի խոսքերով հանդես եկան Ռումինիայի կառավարության եւ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպիսկոպոս Հակոբյանը եւ Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:

,Ռումինիան եվրոպական տարածքի վրա, եւ ոչ միայն, հայերի բազմադարյա ներկայության, հայկական մշակութային ժառանգության բացառիկ հարուստ վայրերից է: Դարեր ի վեր հայերն անջնջելի հետք են թողել ռումինական տարածքների վրա, նպաստել այս երկրի ձեւավորմանը եւ զարգացմանը, տվել փայլուն դեմքեր ռումինական կյանքի բոլոր բնագավառներում: Այս մասին շատ է գրվել եւ խոսվել: Այսօր էլ այս նյութը հանրային հետաքրքրության առարկա է թե հասարակության լայն շերտերի, բավական է միայն հետեւել մամուլին եւ հայկական իրադարձությունների ցանկին, թե գիտական-հետազոտական շրջանակների մոտ: Դրա մասին են վկայում ժամանակակից ռումինացի եւ այլ հեղինակների հարյուրավոր ուսումնասիրությունները եւ հրատարակություններըե, - իր խոսքի մեջ ասաց դեսպան Գասպարյանը:

Դեսպանը տեղեկացրեց, որ վերջին երկու տասնամյակի ընթացքում երկու պետությունների միջեւ քայլեր են արվել այդ ժառանգության պահպանման, ուսումնասիրման եւ զարգացման ուղղությամբ, ստեղծվել է իրավական լուրջ հիմք` ստորագրվել են ոլորտը կարգավորող միջպետական մի շարք համաձայնագրեր, որոնց շարքում 2011թ. սեպտեմբերին Բուխարեստում ստորագրված մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության հնգամյա ծրագիրը: Համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել նաեւ գիտական եւ կրթական հաստատությունների միջեւ, օրինակ, Ռումինիայի եւ Հայաստանի գիտությունների ակադեմիաների, Բուխարեստի եւ Երեւանի համալսարանների միջեւ, նման մի համաձայնագիր պատրաստվում է Ազգային արխիվների միջեւ:

Գիտաժողովի զեկուցումներն ընդգրկում են ռումինահայոց պատմության, հոգեւոր եւ մշակութային ժառանգության հարցեր, որոնց վերաբերյալ հաղորդումներով հանդես եկան Ռումինական ակադեմիայի անդամներ, Հայաստանի ԳԱԱ պատմության եւ գրականության ինստիտուտների, Հայաստանի Ազգային գրադարանի, Երեւանի Մատենադարանի, Բուխարեստի, Յաշի, Կլուժի, Գալացի մի շարք ակադեմիաների եւ համալսարանների, Լվովի եւ Կրամատորսկի (Ուկրաինա), Լայպցիգի (Գերմանիա) եւ Ֆրանսիայի գիտահետազոտական հիմնարկների հեղինակավոր գիտաշխատողներ եւ հայագետներ:

Երկօրյա բուխարեստյան նիստերից հետո գիտաժողովի մասնակիցները կուղեւորվեն Սուչավա, ուր դեռեւս 1401թ. հաստատվել է Հայոց եպիսկոպոսական աթոռը, եւ մինչեւ այսօր գործում են հայկական Հաճկատար եւ Զամկա նշանավոր վանքերն ու երեք եկեղեցիներ, ինպես նաեւ Յաշ, Բոտոշան, Ռոման եւ Թըրգու Օկնա քաղաքներ, որոնք հարուստ են հայկական ժառանգությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ