RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013



Տեղադրվել է` 2013-11-06 21:18:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 977, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ՀԱՄԱՆՈՒՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հայաստանի թատերական գործիչների միությունն ինչպես անցյալ տարի, այս տարի եւս անցկացվում է Երիտասարդ թատերական ռեժիսուրայի VIII հանրապետական փառատոնը:

Այս տարի փառատոնին ներկայացվել է 16 ներկայացում` Երեւանից, Վանաձորից, Գյումրիից, Թբիլիսիից:

Փառատոնին ներկա կգտնվի Մոսկվայից ժամանած փորձագետների խումբը, որի նպատակն է ընտրել մեկ ներկայացում Մոսկվայի թատերական միությունների կոնֆեդերացիայի երիտասարդական ծրագրի մասնակցության համար: Այդ ծրագրի շրջանակում նախատեսված փառատոնը կայանալու է 2014թ-ի ամռանը` Մինսկում (Բելառուսիա): ԱՊՀ յուրաքանչյուր երկրից մասնակցելու է մեկ ներկայացում: Նաեւ տեղի են ունենալու երիտասարդ դրամատուրգների, բեմանկարիչների եւ թատերագետների դասընթացներ:

Երիտասարդ թատերական ռեժիսուրայի VIII հանրապետական փառատոնին մասնակցում են մինչեւ 35 տարեկան բեմադրիչների այն աշխատանքները, որոնք բեմադրվել են նախորդ թատերաշրջանի ընթացքում:

Նշենք, որ ներկայացումների քննարկումներն անցնում են անվանի մասնագետների, երիտասարդ թատերագետների եւ հանդիսատեսի մասնակցությամբ, որը կգլխավորի ՌԴ ժող.արտիստ, Չեխովի անվան ՄԽՏ-ին կից Մեյերխոլդի անվան մշակութային կենտրոնի ղեկավար Վիկտոր Ռիժակովը:

Փառատոնին կմասնակցեն երիտասարդ բեմադրիչներ Նորա Գրիգորյանը, Գոռ Մարգարյանը, Մարիամ Սարյանը, Վահան Բադալյանը, Արմեն Սարգսյանը, Կարապետ Բալյանը, Զարուհի Անտոնյանը, Արշալույս Հարությունյանը, Գայանե Գրիգորյանը, Գագիկ Մելքումյանը, Հակոբ Ազիզյանը, Իշխան Ղարիբյանը, Հարություն Գալֆայանը, Տիգրան Ավետիսյանը, Հայկազ Փայտյանը, Վարդուհի Գրիգորյանը:

Առաջին անգամ փառատոնը անցկացվել է 2006 թ.-ին: Այն հիմնադրվել է ՀԹԳՄ կողմից, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ:

Փառատոնն անցկացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 6-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ