RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013



Տեղադրվել է` 2013-11-06 21:18:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 982, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 14

«ԱՐԱՐԱՏՆ» ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԵՐԸ

Երեկ կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրից հետաձգված հանդիպումները: «Արարատը» թեեւ «Բանանցի» հետ մրցավեճում խաղն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքի, սակայն ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքերը: Բանն այն է, որ արարատցիներին հետապնդող «Փյունիկի» ֆուտբոլիստները «Միկայի» հետ մրցավեճում անհաջող խաղացինՙ կրելով 0-3 հաշվով պարտություն: «Միկայից» գոլերի հեղինակներ դարձան Արեգ Ազատյանը, Արման Հակոբյանն ու Ալիկ Առաքելյանը: «Միկան» ընդհատեց առանց հաղթանակների 5 խաղերի շարքը:

Անհաջող ելույթներն է շարունակում երկրի չեմպիոն «Շիրակը», որը կրեց 2-րդ անընդմեջ պարտությունը: Այս անգամ գյումրեցիները Կապանում 0-2 հաշվով զիջեցին «Գանձասարին»: Հաշիվն առաջին խաղակեսում բացեց Շոթա Ջիքիան, իսկ ընդմիջումից հետո 2-րդ գոլի հեղինակ դարձավ Նարեկ Բեգլարյանը: Բարձրագույն խմբի նորեկ «Ալաշկերտն» էլ հերթական պարտությունը կրեցՙ սեփական հակի տակ 1-2 հաշվով զիջելով «Ուլիսին»: Առաջինը հաջողության հասան հյուրերը, որոնցից աչքի ընկավ Ջորջ Օդիամբոն: Հետագայում Միհրան Մանասյանին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, սակայն խաղավարտից 2 րոպե առաջ Պատոն տուգանային հարվածով հաղթանակ պարգեւեց «Ուլիսին»: Այս խաղում էլ «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը: Այսօր նա թիմի ֆուտբոլիստներին կներկայացնի նոր գլխավոր մարզչին: «Ալաշկերտի» ղեկը վստահվելու է Արմեն Գյուլբուդաղյանցին:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Արարատ1063114-421
2. Գանձասար1044223-1416
3. Փյունիկ1044221-1516
4. Միկա1036112-815
5. Շիրակ1033416-1512
6. Բանանց102628-812
7. Ուլիս102359-159
8. Ալաշկերտ1003711-353

Ռմբարկուները

Արտակ Դաշյան«Գանձասար»7
Նարեկ Բեգլարյան«Գանձասար»6
Սերժ Դեբլե«Շիրակ»6
Գեւորգ Նռանյան«Արարատ»5
Ալեքսանդր Ռակիչ«Արարատ»5
Անդրանիկ Բարիկյան«Շիրակ»5
Սարգիս Բալոյան«Փյունիկ»5
Միհրան Մանասյան«Ալաշկերտ»5

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ