RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013



Տեղադրվել է` 2013-10-31 23:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 782, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 11

Wi-Fi ՑԱՆՑ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՙ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ

Համալսարանի համակարգչային սենյակը համալրվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից որպես նվիրատվություն տրամադրված` «Home-Zone Turbo» սակագնային պլանով գերարագ ինտերնետ ապահովողՙ 3G/Wi-Fi երթուղիչով, 10 համակարգչով, ինչպես նաեւ ինտերակտիվ գրատախտակովՙ իր լուսարձակով եւ լազերային տպիչով: Համալսարանին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 5 մլն դրամի սարքավորում:

Բարձրագույն ուսումնական հաստատություններում Wi-Fi անկյուններ ու հանգույցներ, ինչպես նաեւ համակարգչային լսարաններ ստեղծելու գաղափարը նպատակ ունի օգնելու բուհերին իրենց ուսանողների եւ դասախոսական անձնակազմի համար ստեղծել իրապես «անսահմանափակ» հաղորդակցության հնարավորություն: Wi-Fi տեխնոլոգիան համարվում է կրթական հաստատությունում շարժական արագ ինտերնետ հասանելիություն ապահովելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը:

«Մեր ցանկությունն է, որ Հայաստանի բուհերը չզիջեն աշխարհի առաջավոր համալսարաններին թե՛ տեխնիկական հագեցվածության, եւ թե՛ կրթության որակի առումներով: Wi-Fi-ը համարվում է ինտերնետ հասանելիության ապահովման առաջնային միջոց: Այսօր Wi-Fi կապի առկայությունը պարտադիր պայման է կրթական ռեսուրսները հասանելի դարձնելու առումով: Այդ է պատճառը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար աջակցում է բուհերին` կրթական ոլորտում Wi-Fi տեխնոլոգիայի լայն կիրառման հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

ՎիվաՍել-ՄՏՍ-ը երիտասարդներին շարունակաբար հնարավորություն է ընձեռում նոր հորիզոններ բացահայտելու եւ մարտահրավերներ դիմակայելու համար: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը գիտակցում է, որ կրթությունը մեր երկրի առաջընթացն ու բարեկեցությունը երաշխավորող կարեւորագույն լծակ է եւ այդ տրամաբանությամբ է առաջնորդվում` կրթության ոլորտում նախագծեր իրականացնելիս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ