RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013



Տեղադրվել է` 2013-10-31 23:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 725, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՇՈՒՏՈՎ ԾԽԱԽՈՏ ՉԵՆ ՎԱՃԱՌԻ 21 ՏԱՐԻՆ ՉԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ

Չափահաս ծխողների թիվը 10 տարում կրճատվել է 1/3-ով

Նյու Յորքի քաղաքային խորհրդի ընդունած օրինագծի համաձայն, շուտով կարգելվի ծխախոտ եւ գլանակներ (այդ թվում էլեկտրոնային) վաճառել 21 տարին չլրացած անձանց: Ընդունված փաստաթուղթը 30 օրվա ընթացքում պետք է ստորագրի քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը, որը հայտնի է որպես հակածխախոտային արշավների կազմակերպիչ:

«Մենք վստահ ենք, որ այս միջոցառումը հսկայական թվով կյանքեր կփրկի», նշել է օրինագծի հեղինակըՙ քաղաքային խորհրդի պատգանավոր Ջեյմս Գեննարոն: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ ներկայումս քաղաքում ծխախոտ կարող են գնել 18 տարին լրացած անձինք. այդ տարիքն է նախատեսված դաշնային օրենսդրությամբ:

Այսպիսով Նյու Յորքը կդառնա տարիքային շեմը 21 տարեկանի բարձրացնող խոշորագույն ամերիկյան քաղաքը: Ներկայումս նման խիստ օրենք գործում է միայն Բոստոնի մոտակայքում գտնվող Նիդեմ քաղաքում (Մասաչուսեթսի նահանգ): Որոշ նահանգներում (Ալաբամա, Ալյասկա, Նյու-Ջերսի, Յուտա եւ այլն) տարիքային ստորին շեմը հասցված է 19 տարեկանի:

Օրինագծի կողմնակիցները հույս ունեն, որ դրա շնորհիվ կնվազի ծխող պատանիների թիվը: Նյու Յորքի առողջապահության վարչության տվյալներով, ծխողների 80 տոկոսը այդ սովորությունը ձեռք է բերել նախքան 21 տարեկան դառնալը:

Ծխախոտ արտադրողներն առարկում են, թե նոր օրենքը երիտասարդներին միայն կստիպի գլանակներ գնել «սեւ շուկայում»: Նրանք նաեւ հայտարարում են, թե իշխանությունները արդեն քվեարկելու եւ բանակում ծառայելու իրավունք ունեցող անձանց չպետք է արգելեն ծխել:

Քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը տարիներ շարունակ պայքարում է հանուն առողջ ապրելակերպի: Նա ծխելն արգելել է բոլոր հասարակական վայրերում եւ նույնիսկ առաջարկել է արգելել գլանակների տեղադրումը խանութների ցուցափեղկերում եւ դրամարկղերի մոտ: Սակայն օրենսդիրները մերժել են այդ առաջարկությունը:

Եթե հավատանք վիճակագրությանը, Բլումբերգի ջանքերը որոշակի արդյունք են տվել. վերջին 10 տարում Նյու Յորքում չափահաս ծխողների թիվը կրճատվել է գրեթե 1/3-ով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ