RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013



Տեղադրվել է` 2013-10-31 23:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 684, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԲԱՑԱՌԻԿ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

«Հայագիտակ» հրատարակչությունը, որ գրքի միջազգային շուկայում հայտնի է քարեկազմ հուշանվերային հրատարակություններով, ինչպես նաեւ «Գիր». դասական ժառանգություն» մատենաշարով, օրերս հրապարակ հանեց մի բացառիկ ժողովածուՙ Սայաթ-Նովայի «Հայերեն խաղեր»-ը թեհրանաբնակ ճարտարագետ Վարդգես Զարգարյանի աշխատասիրությամբ: «Հայագիտակը» ընթերցողին քաջ հայտնի «Սեւ գիրք. նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների եւ Հայոց ցեղասպանության մասին» մեծարժեք գիրքը հայերեն, ռուսերեն, թուրքերեն հրատարակելուն զուգահեռ, լույս ընծայեց մեծ գուսանի 68 խաղերի ժողովածունՙ պարսկերեն, ինչպես նաեւ թուրքերեն, վրացերեն, արաբերեն բառերի նոր, հիմնավոր մեկնաբանությամբ:

Գրքի շնորհանդեսը, որ տեղի ունեցավ Ճարտարապետի տանը, բացեց «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն, գրքի պատասխանատու խմբագիր եւ հավելվածների կազմող Ալբերտ Իսոյանը: «Այսօր, ինչպես գիտեք,- ասաց նա,- Սայաթ-Նովայի ծննդյան օրն է. տարվա բոլոր օրերին մենք մշտապես հիշում ենք նրան, հաղորդակցվում նրա բարձր արվեստին, ուստի յուրաքանչյուր օր ասես նորից է ծնվում, վերածնվում մեծ բանաստեղծն ու երգասացը. ասել է թեՙ նա չունի մահվան օր, Սայաթ-Նովան անմահ է»: Այնուհետեւ Ա. Իսոյանը անդրադարձավ Վարդգես Զարգարյանի կատարած բծախնդիր, բարեխիղճ, հսկայածավալ աշխատանքին, որի շնորհիվ հանրահայտ խաղերի մեջ տեղ գտած բազմաթիվ օտար բառեր եւ բառակապակցություններ ստուգաբանվում են նորովի եւ համոզիչ:

Գրքի շապիկը զարդարում է Երվանդ Քոչարիՙ ընթերցողին անծանոթ դիմաքանդակը, որը պահվում է մեծ արվեստագետի տուն-թանգարանում: Նշվեց, որ «Հայագիտակը» դիմելու է քաղաքապետարան այդ դիմաքանդակը Երեւանում տեղադրելու առաջարկով:

Աշխատասիրողի կատարած աշխատանքի, ինչպես նաեւ գրքի հրատարակչական, խմբագարական արժանիքների մասին խոսեցին բանասիրության դոկտոր, սայաթնովագետ Հենրիկ Բախչինյանը, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, գրքի առաջաբանի հեղինակ Սամվել Մուրադյանը, Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը, մշակութաբան Ռոբերտ Միրզոյանը:

Աշխատասիրողը իր շնորհակալական խոսքում առանձնահատուկ նշեց գրքի խմբագիր Ալբերտ ԻՍՈՅԱՆԻ, ինչպես նաեւ հրատարակչության աշխատակիցներ Վահագն Իսոյանի, Ալիսա Ալեքսանյանի եւ «Հայրապետ» տպարանի տնօրեն Սարգիս Թումանյանի կատարած ներդրումը գրքի հրատարակության գործում:

Շնորհանդեսը ուղեկցվում էր հայ երգիչներ եւ երաժիշտներ Գրիգոր Սաֆարյանի, Ռաֆայել Վարդանյանի, Արմեն Դանիելյանի, Ալեքսանդր Պողոսյանի կատարումներով:

Շնորհանդեսին մեծ շուք հաղորդեց հանրահայտ դաշնակահար, կոմպոզիտոր, հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի եւ ռուս երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, 2013 թվի Բեռլինի Կոմիտասի անվան երաժշտական մրցույթի առաջին մրցանակակիր Մարիա Կալեսիդիսի մասնակցությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ