RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013



ՖՈՒՏԲՈԼԻ ՌԴ ԳԱՎԱԹ

Տեղադրվել է` 2013-10-31 23:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 804, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՄԱՐԿՈՍ ՊԻԶԵԼԻՆ ԱՉՔԻ ԸՆԿԱՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՄԲ

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակիչ խաղում բրազիլացի Մարկոս Պիզելին վերջապես խաղադաշտ դուրս եկավ «Կրասնոդարի» մեկնարկային կազմում ու մեծ ներդրում ունեցավ «Դոլգոպրուդնիի» նկատմամբ հյուրընկալվելիս տոնած հաղթանակում (4-1): Հանդիպման 17-րդ րոպեին Մարկոսը տուգանային հարվածով կրկնապատկեց հաշիվը, իսկ խաղավերջում խփեց 4-րդ գնդակը: Գուցե Մարկոսի արդյունավետ խաղը ստիպի «Կրասնոդարի» մարզիչներին վերականգնելու վստահությունը ՀՀ հավաքականի կիսապաշտպանի նկատմամբ ու նրան հաջորդ հանդիպումներում ավելի մեծ խաղաժամանակ հատկացնեն:

Գավաթի մրցաշարում պայքարը կշարունակի նաեւ Մոսկվայի «Սպարտակը», որը Յարոսլավլում 1-0 հաշվով հաղթեց «Շիննիկին»: Այդ հանդիպմանը «Սպարտակի» կազմում մասնակցեց միայն Արաս Օզբիլիսը, իսկ ահա Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով Յարոսլավլ չէր մեկնել: Նա մարզումների ժամանակ վնասել է ոտնաթաթը ու հնարավոր է, որ հաջորդ հանդիպումն էլ բաց թողնի:

Եկատերինբուրգի «Ուրալն» առանց Արթուր Սարկիսովի եւ Էդգար Մանուչարյանի 11 մ հարվածներով 3-5 հաշվով պարտվելով «Տոսնոյին» (հիմնական եւ լրացուցիչ ժամանակում դարպասները մնացել էին անառիկ), դուրս մնաց մրցաշարից: Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներՙ «Զենիթը», Մոսկվայի «Դինամոն» ու «Լոկոմոտիվը», «Ռուբինը», «Վոլգան», «Ամկարը» եւս դուրս մնացին ՌԴ գավաթի խաղարկությունից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ