RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013



Տեղադրվել է` 2013-10-31 23:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 827, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՎԱՆԱՁՈՐՑԻ ՀԱՆԴԲՈԼԻՍՏՆԵՐՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ ԵՆ

Ալավերդիում անցկացվեց հանդբոլի պատանեկան մրցաշար, որը նվիրված էր հայկական հանդբոլի երախտավոր Օլեգ Գորբունովի հիշատակին: Մրցումներն անցկացվեցին նրա անվան համալիր մարզադպրոցի դահլիճում: Մրցասպարեզ դուրս եկած 4 թիմերի մրցավեճում հաջողությունն ուղեկցեց Վանաձորի հավաքականին: Վանաձորցիները մրցումների առաջին օրը 25-19 հաշվով հաղթեցին Ալավերդու 1-ին հավաքականին, ապա պարտության մատնեցին Աջափնյակի թիմին (26-15): Ալավերդու 2-րդ հավաքականն էլ չկարողացավ լրջորեն դիմակայել վանաձորցիներինՙ պարտվելով 18-26 հաշվով: 2-րդ տեղը գրավեց Ալավերդու 1-ին հավաքականը, որը պարտության մատնեց իր համաքաղաքացիներին (29-18) եւ Աջափնյակի թիմին (28-22): Հաջորդ տեղերը գրավեցին Աջափնյակի եւ Ալավերդու 2-րդ հավաքականները:

Մրցումների արդյունքներն ամփոփվեցին մրցաշարի փակման արարողության ժամանակ, որին ներկա էր նաեւ Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը: Նա պարգեւներ հանձնեց մրցանակակիրներին, մրցաշարի լավագույն հանդբոլիստ ճանաչված Ալավերդու 1-ին հավաքականի խաղացող Արթուր Պապոյանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ