RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #189, 02-11-2013



ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ

Տեղադրվել է` 2013-11-01 23:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 768, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՔՐՈՆԻՄԵՏ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿԱՅԱՆ ԱՎԱՆԻ ԹԻՎ 1 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀՀ-ում «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ»-ի ներկայացուցչություն

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանից 200 մետր հեռավորությամբ տեղակայված Կայանը փոքր ավան է, ունի 306 բնակիչ: Շնորհիվ Կայան ավանի թիվ 1 դպրոցի տնօրենի, այդ դպրոց այսօր հաճախում են մոտ 140 աշակերտներ, որոնք գալիս են մոտակա համայնքներից: Դպրոցի աշակերտները հաջողությամբ մասնակցում են բազմապիսի մրցույթների, խաղերի եւ օլիմպիադաների ողջ հանրապետության տարածքում:

Սրանք էին հիմնական դրդապատճառները, որ ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամը 2012թ սեպտեմբերին մշակեց հատուկ աջակցության ծրագիր եւ ձեռնամուխ եղավ դրա իրականացմանը: Դպրոցին կից խարխլված շենքում նախատեսվում էր բացել նախակրթարան, ուր պետք է հաճախեին մոտ 50-60 երեխա: Սակայն շենքն ուղղակի փլվում էր, եւ վտանգավոր էր երեխաներին նույնիսկ այդ շենքին մոտիկ թողնել: Մեր խորին համոզմամբ, այս շրջանում ուսումնական հաստատությունների պայմանների բարելավումը առնվազն ինչ-որ չափով կարող էր կանխել իրենց համայնքը լքելու մարդկանց մտադրությունից:

Հիմնանորոգման աշխատանքները բաժանվեցին երկու փուլի եւ մեկնարկեցին դեռ 2012 թվականին` տանիքի հիմնանորոգմամբ: 2013 թվականի մայիսին ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամը սկսեց եւ հոկտեմբերին ավարտեց նախակրթարանի ամբողջ շենքի հիմնական նորոգումը: Այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ներդրվեց մոտ 40 միլիոն ՀՀ դրամ:

Կարեւորելով կրթությանն օժանդակող ծրարգրերի իրականացումը հատկապես սահմանամերձ շրջաններումՙ ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի այս նախաձեռնությամբ երեխաների համար ստեղծվեցին իսկապես հարմարավետ եւ բարենպաստ պայմաններ ուսումը առավել արդյունավետ եւ հետաքրքրական դարձնելու համար:

ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2011թ. հունիսին, հիմնադիրն է ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ գերմանական ընկերությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #189, 02-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ