RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #189, 02-11-2013



Տեղադրվել է` 2013-11-01 23:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 770, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԿԼԻՆԻ ԱՐԵԳԱԿԻ ՀԻԲՐԻԴ ԽԱՎԱՐՈՒՄ

Ի. Պ.

Նոյեմբերի 3-ին Գրինվիչի ժամանակով 12:47:36-ին տեղի կունենա հազվագյուտ երկնային երեւույթ` Արեգակի հիբրիդ խավարում:

Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի եւ Արեգակի միջովՙ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար:

Լրիվ խավարման փուլում, երբ հեռավորությունների տատանումների պատճառով Լուսնի սկավառակն ավելի փոքր է լինում Արեգակի սկավառակից, դիտվում է օղակաձեւ խավարում: Հազվագյուտ դեպքերում լրիվ եւ օղակաձեւ խավարումները հաջորդում են միմյանց` կախված, թե երկրագնդի որ կետից են դիտվում, եւ այս դեպքում խավարումը կոչվում է հիբրիդ կամ օղակաձեւ-լրիվ:

Հայկական աստղագիտական ընկերության տեղեկացմամբ` նոյեմբերի 3-ի խավարման մասնակի փուլը կսկսվի Գրինվիչի ժամանակով ժամը 10:05-ին, իսկ լրիվ խավարումըՙ 11:05-ին:

Ժամը 12:47:36-ին Ատլանտյան օվկիանոսում` Փղոսկրի Ափից եւ Գանայից հարավ կլինի առավելագույն փուլը, որը կտեւի 1 րոպե 39 վայրկյան: Լրիվ խավարման առավելագույն շերտը կունենա 58 կմ լայնություն: Խավարումը կդիտվի Հյուսիսային Ամերիկայի արեւելյան ափերից մինչեւ Աֆրիկայի արեւելյան ափերը:

Հայաստանում խավարումը կդիտվի մասնակի: Սա Արեգակի 2013 թվականի երկու խավարումներից վերջինն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #189, 02-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ