RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #189, 02-11-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-11-01 23:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 700, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՏԵՑ 2800-Ի ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ

Լիլիթ Մկրտչյանի վարկանիշը ամենացածրն է վերջին 5 տարում

Բիլբաոյում անցկացված շախմատի «Մեծ սաղավարտի» մրցաշարում ունեցած հաջող ելույթների շնորհիվ Լեւոն Արոնյանն իր վարկանիշն ավելացրեց 6-ով ու կրկին հայտնվեց 2800-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների ցանկում: ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Լեւոնը 2801 վարկանիշով կրկին տեղ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականումՙ շրջանցելով Վլադիմիր Կրամնիկին, որը վարկանիշը նվազեցրել է 3-ով (2793): Իսկ դասակարգման ցուցակի առաջատար Մագնուս Կառլսենը պահպանել է վարկանիշըՙ 2870:

Լավագույն տասնյակում են նաեւ Հիկարու Նակամուրան (2786) Ալեքսանդր Գրիշչուկը (2785), Ֆաբիանո Կարուանան (2782), Բորիս Գելֆանդը (2777), Վիշվանաթան Անանդը (2775), Վեսելին Թոփալովը (2774) եւ Շահրիյար Մամեդյարովը (2757):

100 լավագույն շախմատիստների ցանկում ընդգրկված են եւս 5 հայ շախմատիստներ: Սերգեյ Մովսիսյանը վարկանիշն ավելացրել է 4-ով (2700) եւ 51-րդ տեղից բարձրացել է 49-րդ հորիզոնական: Վլադիմիր Հակոբյանի վարկանիշը նվազել է 3-ով (2681), որի պատճառով նա 59-րդ տեղից նահանջել է 63-րդ հորիզոնական: Գաբրիել Սարգսյանը 68-րդ տեղից նահանջել է 71-րդ հորիզոնական, թեեւ պահպանել է 2676 վարկանիշը: Մեկ հորիզոնականով առաջադիմել է 2660 վարկանիշը պահպանած Տիգրան Պետրոսյանըՙ զբաղեցնելով 89-րդ տեղը: Իսկ ֆրանսահայ Տիգրան Ղարամյանը 2658 վարկանիշով ընդգրկվել է 100 լավագույնների ցանկում ու զբաղեցնում է 91-րդ տեղը:

Կանանց վարկանիշային ցուցակի առաջատարը Հուդիթ Պոլգարն է (2689): Լավագույն տասնյակում են նաեւ Հոու Յիֆանը (2629), Համպի Կոներուն (2618), Աննա Մուզիչուկը (2566), Չժաո Սյուեն (2565), Նանա Ձագնիձեն (2556), Կատերինա Լահնոն (2542), Բելա Խոթենաշվիլին (2524), Նադեժդա Կոսինցեւան (2523) եւ Պիա Կրամլինգը (2520):

Էլինա Դանիելյանը 2457 վարկանիշով 31-րդ տեղում է: Նախորդ ամսվա համեմատ նա վարկանիշը նվազեցրել է 14-ով ու 4 հորիզոնականով նահանջել է: Իր ցուցանիշը զգալիորեն վատթարացրել է նաեւ Լիլիթ Մկրտչյանը, որը 2447 վարկանիշով 40-րդ տեղում է: Նա վարկանիշը նվազեցրել է 22-ով ու նահանջել է 11 հորիզոնականով: Ներկայիս վարկանիշը ամենացածրն է Լիլիթի համար վերջին 5 տարիներին: Ավելի ցածր վարկանիշ (2443) նա ունեցել էր 2008-ի հոկտեմբերին:

Մինչեւ 20 տարեկան 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում Կարեն Գրիգորյանը 2604 վարկանիշով 17-րդն է: Նախորդ ամսվա համեմատ նա պահպանել է վարկանիշը, սակայն մեկ տեղով նահանջել է: Սամվել Տեր-Սահակյանը 2568 վարկանիշով 25-րդն է, Հովհաննես Գաբուզյանը (2531) 40-րդ տեղում է, Ռոբերտ Աղասարյանը (2477) 71-րդն է:

ՖԻԴԵ-ի անդամ երկրների ցանկում Հայաստանն իր միջին վարկանիշով (2658) եզրափակում է լավագույն հնգյակը: Առջեւում են Ռուսաստանը (2743), Ուկրաինան (2704), Չինաստանը (2673) եւ Ֆրանսիան (2666): Լավագույն տասնյակում են նաեւ Հունգարիան (2654), ԱՄՆ-ը (2648), Հնդկաստանը (2644), Հոլանդիան (2637) եւ Իսրայելը (2632): Ադրբեջանը (2617) 14-րդ տեղում է, Վրաստանը (2592) 17-րդն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #189, 02-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ