RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #189, 02-11-2013



Տեղադրվել է` 2013-11-01 23:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 820, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՄԻՋԻՆ ՎԱՐԿԱՆԻՇՈՎ ՇԱԽՄԱՏԻ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԳՅԱԿՈՒՄ ԵՆ

Նոյեմբերի 7-18-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվելիք շախմատի Եվրոպայի թիմային առաջնության պարգեւները կվիճարկեն տղամարդկանց 37 եւ կանանց 31 հավաքականներ: Այս օրերին Հայաստանի հավաքականի անդամները Ծաղկաձորում շարունակում են նախապատրաստությունը մրցաշարին:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը Վարշավայում հանդես կգա այսպիսի կազմով. Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան: Մեր ընտրանին իր միջին վարկանիշով (2713) զիջում է միայն Ռուսաստանի հավաքականին (2745), որի կազմում հայտավորված են Ալեքսանդր Գրիշչուկը, Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Եվգենի Տոմաշեւսկին ու Դմիտրի Անդրեյկինը:

Հայաստանի կանանց հավաքականի պատիվը կպաշտպանեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան ու Աննա Հայրապետյանը: ՀՀ հավաքականն իր միջին վարկանիշով (2395) մասնակիցների մեջ 5-րդն է: Ավելի բարձր վարկանիշ ունեն Ուկրաինան (2495), Վրաստանը (2492), Ռուսաստանը (2481) եւ Լեհաստանը (2406):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #189, 02-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ