RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #189, 02-11-2013



ԲՌՆՑՔԱՄԱՐՏ

Տեղադրվել է` 2013-11-01 23:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 961, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԴԱՎԻԹ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸ ԿԱՌԼՈՍ ԷՐԵՐԱՆ Է

Պյատիգորսկում բնակվող եւ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը նոյեմբերի 4-ին Կրասնոդարում կմենամարտի 32-ամյա արգենտինացի Կառլոս Լեոնարդո Էրերայի հետ: Այդ մենամարտը կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում, որի գլխավոր մրցամարտը 44-ամյա ռուսաստանցի Օլեգ Մասկաեւի հանդիպումն է 40-ամյա բրիտանացի Դենի Վիլյամսի հետ:

25-ամյա Դավիթ Ավանեսյանը Էրերայի հետ մենամարտում կվիճարկի կիսամիջինքաշային կարգում WBC Baltic-ի չեմպիոնական գոտին: Դավիթը պրոֆեսիոնալ ռինգում 17 մենամարտերից 15-ը շահել է, մեկն ավարտել է ոչ-ոքի, կրել է մեկ պարտություն: Վերջին մենամարտը նա անցկացրել է օգոստոսի 30-ինՙ 8-ռաունդանոց մենամարտի 5-րդ ռաունդում հաղթելով Ֆարիզ Կազիմովին: Կառլոս Էրերան 29 մենամարտերից 24-ում հաղթել է, 5-ումՙ պարտվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #189, 02-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ