RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013



ՄԻՋԱԴԵՊ

Տեղադրվել է` 2013-11-04 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 811, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՓԱԽԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆՈՒՄ ԵՆ

Հ. Հ.

Նոյեմբերի 2-ին «Կանազի» կայազորային կլինիկական հոսպիտալից փախուստի դիմած 4 զինծառայողները հայտնաբերվել են: Նրանց առանձնացրել են, առայժմ նրանց նկատմամբ քրեական պատասխանատվություն չի կիրառվիՙ հաշվի առնելով, որ նրանք հոգեբուժական բաժանմունքից են: Պաշտպանության նախարարության տեղեկացմամբՙ զինծառայողներին հայտնաբերելու գործում մեծ աջակցություն են ցուցաբերել նաեւ զինվորների ծնողներն ու անմիջապես արձագանքել: Այժմ զինծառայողները հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում են եւ բուժման կուրս են անցնում:

Շաբաթ օրը երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն էին սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը հետո վերաճել էր ծեծկռտուքի: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբՙ զինվորները հարձակվել են նաեւ հերթապահ բժշկի վրա, այնուհետեւ դիմել փախուստի: «ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները եւ ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում իրականացրել են համապատասխան աշխատանքներ», ասել էր Հովհաննիսյանը:

Մինչ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը դեպքի մասին հասարակությունն իմացել է լրագրող Մհեր Ղալեչյանից, ով ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ հոսպիտալի մոտ աննորմալ դեպքեր են կատարվում: Եվ հղում անելով բնակիչների տեսածինՙ գրել էր, որ հոսպիտալից 5 զինվոր են դուրս եկելՙ ծեծված, ջարդված ու սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, թե մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են: «Պատմում են, որ այդ զինվորներից երկուսը 41 համարի երթուղային են նստել, թե կտրաքացնենք, հենց հիմա մեզ տարեք այստեղից: Մի պատահական անցորդ տաքսի է կանգնեցրել, զինվորներից մեկին նստեցրել է տաքսի, փողը տվել վարորդին ու ասել, որ զինվորին տանի այնտեղ, որտեղ նա կասի», գրել էր լրագրողը:

Դրան ի պատասխանՙ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր, որ իրավիճակը վերահսկվում է, ու կարիք չկա սուտ տեղեկություններ տարածելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013

AZG Daily #45, 29-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ