Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հավանական հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին: Ժամանակահատվածի առումով հենց այս ամիսն է նշվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ ֆորի ու Ջեյմս Ուորլիքի հայտարարության մեջ, որ տարածվել է նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան` այդ օրը Երեւանում, իսկ մինչեւ այդ Բաքվում տեղի ունեցած հանդիպումներից հետո:
Հայաստանի նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) երեկ տեղի ունեցած նիստից հետո խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ատոմակայանի հարցում Հայաստանի համագործակցությունը Ռուսաստանի հետ ծայրահեղ անհրաժեշտություն է, քանի որ Ռուսաստանը միջուկային խոշոր երկիր է եւ ունի նույնանման ատոմակայաններ, ինչպիսին հայկականն է: ...
Նախագահ Սարգսյանը Ազգային ժողով պաշտոնական գրություն է ուղարկել, որ վերհաստատում է Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Այսպիսով` ավարտվեցին մամուլի այն տվայտանքները, որոնցով ՎՊ նախագահ էին մեկ նշանակում պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանին, մեկ ՎՊ խորհրդի այս ու այն անդամին: Այդքան սպիտակ թուղթ փաստորեն իզուր փչացավ, հետն էլ Ի. Զաքարյանին դեպրեսիայի ...
Սիրիայում Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին հայտարարել է, որ Սիրիայի հակամարտությանը նվիրված Ժնեւի հաշտության կոնֆերանսը հետաձգվում է, բայց ինքը հույս ունի անցկացնել մինչեւ տարեվերջ: Այդ մասին հաղորդում է BBC News հեռուստաալիքը:
Հեսսենի երկրամասի Բերգշտրասսե շրջանի ղեկավար Մաթթիաս Վիլկեսն իր նստավայրում ընդունել է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը, որ երկրամասում էր պատասխան այցով, իրազեկում է տեղական «Բյուրշթեդթեր ցայթունգը» հոկտեմբերի 31-ինՙ Ուվե Դիիթրիխի «Քաղաքական մեկուսացման ծանրությունը» վերնագրյալ անդրադարձում: Ապրիլին Վիլկեսը ԳԴՀ-ում ՀՀ պատվո հյուպատոս Սթիվեն Բրայան Ֆերայի ընկերակցությամբ եղել էր Հայաստանում ...
Ոչ հումոր ենք անում, ոչ կեղծախոսում. զինված ուժերի աղետալի վիճակի մասին հրապարակային ասել է ադրբեջանցի լրագրող Ջանմիրզա Միրզոեւը, որը նախկինում եղել է ՊՆ աշխատակից եւ այնտեղից հեռացվել Սաֆար Աբիեւի հրամանով:
Երեկ մոտավորապես նման պատասխան են ստացել Ադրբեջանի Միլլի մեջլիսի երկու պատգամավոր, երբ ֆինանսների նախարարին խնդրել են 25 տոկոսով ավելացնել կուսակցությունների համար 2014թ.-ի պետական բյուջեով նախատեսված 2,5 մլն մանաթ հատկացումները:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր կառավարությունը կջանա հասնել այն բանին, որ ուսանողները եւ ուսանողուհիները բնակվեն հանրակացարանների տարբեր շենքերում: Այդ մասին հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը:
Այս խորագրով սեպտեմբերի 23-ին Հարտֆորդ համալսարանի (Կոնեկտիկուտ) հրեական ուսումնասիրությունների Գրինբերկ կենտրոնում բացված ցուցահանդեսը գործելու է մինչեւ 2014 թ. ապրիլի 1-ը, տեղեկացնում է խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը:
Երեկ նախագահ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` Մաթեւոս (տեր Մեսրոպ քահանա) Արամյանին Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին: Արամյանը կրթության հարցերով խորհուրդներ է տալու նախագահին հասարակական հիմունքներով:
«Ազգ» օրաթերթը նախորդ համարում, հղում անելով Երեւանի քաղաքապետարանից ստացված հաղորդագրությանը, տեղեկատվություն էր հրապարակել «Հայ-ադրբեջանական հուշարձա՞ն» վերնագրով, ինչը կարծես թե տարակարծությունների առիթ է դարձել: Ամենայն հավանականությամբ տարակարծությունը շեշտադրումների եւ ընկալման մեջ է: Ինչեւէ, նախորդ օրը կայացած հանդիպման ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Աարա Էպրիխտն ընդամենը քննարկել ...
Սույնով Երեւանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մասնակցելու 2013 թվականի նոյեմբերի 7-ից մինչեւ նոյեմբերի 21-ը ներառյալ իրականացվող Երեւանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2014 թվականի դրույքաչափերի եւ Երեւանի քաղաքային համայնքում տեղական վճարների դրույքաչափերի նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Ուղիղ մեկ ամիս է մնում դեկտեմբերյան երկրաշարժի 25-րդ տարելիցին: Եթե տարածության ու ժամանակի հեռվից նայողների համար դա լոկ թվական է, ապա Գյումրիում, Սպիտակում եւ աղետի վերքերից լիովին չապաքինված այլ բնակավայրերում ժամանակավոր կացարաններում ապրող դեռ շատերի համար քառորդդարյա մաքառման ժամանակաշրջան է: Գյումրու Սբ. Յոթվերք եկեղեցու երիտասարդական «Բարեգործական ջոկատի» անդամները որոշել են ...
Կարծես ավանդույթ է դառնում իմ կողմից արդեն իսկ որերորդ անգամ անդրադառնալ արատավոր մի երեւույթի, որ այսօր առկա է մեզանում: Գտնվելով դե ֆակտո «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կարգավիճակում, անխոսՙ երկրի գլխավոր ուղղություններից է արտաքին քաղաքականությունը, եւ սա մեծ գաղտնիք չէ: Այսօր որոշ լրատվամիջոցների համար հայրենասիրությունը դարձել է բավականին յուրատեսակ ընկալմամբ մի ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ BirthLink-ի տնօրեն Քեթի Մելորը շրջայցով եղել են Սիսիանի կենտրոնական հիվանդանոցի նորածնային բաժանմունքում:
Ջավախքից դեպի ՀՀ անցնելիսՙ Բավրայի մաքսային կետի շենքի պատուհաններին կտեսնենք հետեւյալ հայտարարությունը. «Օգտագործված անվադողերի ներբերումը ՀՀ արգելվում է»: Այս տողերը կուրախացնեին յուրաքանչյուր քաղաքացու, թե օգտագործված անվադողերը կխթանեն շրջակա միջավայրի աղտոտումը: Այդ դեպքում էլ բնական հարց կարող էր առաջանալՙ ինչու հենց միայն անվադողեր, եւ ոչ թե, օրինակ, պոլիէթիլենային տոպրակներ, պլաստիկ շշեր ...
ՌԱԿ Հանրապետական վարչությունը խորապես ցավակցում է վարչության անդամ Գայանե Մուրադյանին եւ մյուս բոլոր հարազատներինՙ իրենց սիրելի զարմուհու եւ դստերՙ Նազելի Սարգսյանի ողբերգական մահվան կապակցությամբ:
Նոյեմբերի 5-ին Ստամբուլի Ջեզայիր կենտրոնում կայացավ լրագրող, «Ազգ»-ի նախկին աշխատակից Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սեւ» եւ «Հայերը եւ թուրքերը» գրքերի թուրքերեն եւ անգլերեն հատորների շնորհանդես-վաճառքը:
Ճիշտ 115 տարի առաջ, 1898-ին Մոսկվայում երկրորդ հրատարակությամբ լույս տեսավ «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուն, որը ժամանակակիցները բնութագրեցին որպես «Գիրք-սիմֆոնիա», «Գիրք-հանրագիտարան», «Մատյան արյան եւ արցունքի»: Ժողովածուի ստեղծման բուն շարժառիթը 19-րդ դարավերջին Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածներն էին, որոնց հետեւանքով հազարավոր հայ երեխաներ, կանայք եւ ծերեր հայտնվել էին սովի եւ մահվան ճիրաններում: ...
«Մանկական Եվրոտեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում նոյեմբերի 30-ին «Be Creative» («Եղիր ստեղծագործ») նշանաբանի ներքո: Հայաստանը Եվրոպայի այս հեղինակավոր պատանեկան մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ:
Նոյեմբերի 7-ին Մոսկվա կինոթատրոնի «Կապույտ» դահլիճում տեղի կունենա Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային կինոշարքի առաջին ֆիլմի` «Հայկ. փախուստի» ցուցադրությունը:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոյեմբերի 9-11-ը հյուրախաղերով հանդես կգա Եղեգնաձորում, Գորիսում եւ Ստեփանակերտում: Մարզերի եւ Արցախի հանդիսատեսին կներկայացվի թատրոնի խաղացանկի ամենաշատ ցուցադրված բեմադրություններից մեկըՙ «Չար ոգին»: Թեկուզ մեկ ներկայացմամբ հյուրախաղային այս կարճ շրջագայությունը հնարավոր է դարձել ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցության շնորհիվ:
Ֆիլադելֆիայի Թեքեյան մշակութային միության հիմնադիրներ դոկտ. Տիրան եւ իր կողակիցըՙ Գուտցի Միքայելյանները մեծարանքի են արժանացել մասնաճյուղի 40-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսության ընթացքում: Նրանց շնորհվել է Գլաձորի մանրանկարչության դպրոցի մասին պատմող անգլերեն լեզվով հրատարակված կատալոգը:
Երեկ շախմատի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները մեկնեցին Վարշավա, որտեղ նոյեմբերի 8-ին կմեկնարկի Եվրոպայի թիմային առաջնությունը: Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված են 5 շախմատիստներ, որոնցից մեկը պահեստային է:
Ինչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 2-ին Կապանում կայացած «Գանձասար»-«Արարատ» հանդիպումից անմիջապես հետո խաղադաշտում 2 թիմերի ֆուտբոլիստների միջեւ քաշքշուկ էր սկսվել: ՀՖՖ կարգապահական կոմիտեն քննարկելով տեղի ունեցած միջադեպը, բավականին խիստ պատժամիջոցներ է կիրառել 2 թիմերի ֆուտբոլիստների նկատմամբ: Պատժվել են «Արարատի» 6, «Գանձասարի» 3 ֆուտբոլիստներ: 2-ական խաղով որակազրկվել են քաշքշուկի անմիջական հրահրողներ, գանձասարցի ...
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը դեռեւս չի հատել «հասարակածը», սակայն Գյումրիի «Շիրակն» արդեն ծրագրել է ձմեռային նախապատրաստական աշխատանքները: Ակումբի մամուլի քարտուղարությունից տեղեկացանք, որ փետրվարի 15-ին նախատեսվում է ԱՄՆ-ի Կարսոն քաղաքում ընկերական հանդիպում անցկացնել «Լոս Անջելես Գելեքսի» թիմի հետ, որն ամերիկյան ֆուտբոլի առաջատար ակումբներից մեկն է: Այս թիմում հանդես են գալիս ֆուտբոլասերներին լավ ...
«Գանձասարը» ՀՀ գավաթի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթեց «Ուլիսին»: Կապանցիներից աչքի ընկան Արտակ Դաշյանն ու Շոթա Ջիքիան, մեկական գոլ էլ սեփական ու մրցակցի դարպասը խփեց ուլիսցի Գեղամ Հարությունյանը: