RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-10 19:12:13Սևրի պայմանագիրը Օսմանյան կայսրության կողմից ստորագրել են հակաերիթուրքականները (տեսանյութ)
2020-08-10 16:55:40Կարեն Դեմիրճյանի տեսակետները արդիական են նաև մեր օրերին(տեսանյութ)
2020-08-10 15:01:59Թուրքիան կեղծեց ոչ միայն հարևանների, այլև իր պատմությունը. Ռուբեն Սաֆրաստյան
2020-08-10 14:19:15Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
2020-08-10 13:59:07Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է
#190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013



Տեղադրվել է` 2013-11-06 23:17:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 903, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 8

«ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԾԱՅՐԱՀԵՂ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նշեց Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը

Հայաստանի նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) երեկ տեղի ունեցած նիստից հետո խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ատոմակայանի հարցում Հայաստանի համագործակցությունը Ռուսաստանի հետ ծայրահեղ անհրաժեշտություն է, քանի որ Ռուսաստանը միջուկային խոշոր երկիր է եւ ունի նույնանման ատոմակայաններ, ինչպիսին հայկականն է: Նրա կարծիքով, ռուսական կողմի տրամադրվելիք վարկը կարող է բարելավել հայկական ատոմակայանի անվտանգությունը եւ հասցնել այն չափանիշներին, որոնք առկա են Եվրոմիության երկրներում:

Ադոլֆ Բիրկհոֆերն ասաց նաեւ, որ հայկական ատոմակայանը ինտեգրվել է աշխարհի ատոմակայանների հետ: Դա նշանակում է, որ տեխնիկական յուրաքանչյուր պատահար, որ տեղի է ունենում, մանրամասն քննարկվում եւ վերլուծվում է տեղում եւ միջազգային կառույցներում` մասնավորապես ՄԱԳԱՏԷ-ում: Խոսելով հայկական ատոմակայանի անվտանգության մակարդակի մասին, ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն ասաց, որ աշխարհը դժվարանում է ատոմակայանների վարկանիշի հարցում, քանի որ այն կախված է ե՛ւ տեխնոլոգիաներից, ե՛ւ մարդկային գործոնից: «Ես միայն կարող եմ ասել, որ հայկական ատոմակայանում շահագործման նկատմամբ մարդկային վերաբերմունքը ծայրահեղ ուշադիր է», ասաց Ադոլֆ Բիրկհոֆերը:

Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի քարտուղար Վահրամ Պետրոսյանն էլ ընդգծեց, որ անվտանգության բարձրացման գործընթացը շարունակական է, ՄԱԳԱՏԷ-ի մատնանշած աշխատանքների մի մասն այդ ուղղությամբ կատարվել է, մյուս մասն` ընթացքի մեջ է: Ինչ վերաբերում է հայկական ատոմակայանի ժամկետը երկարացնելուն, ապա Վահրամ Պետրոսյանը հայտնեց, որ Ռուսաստանում ժամկետը երկարացրած երկու ատոմակայան կա` Վորոնեժում եւ Կոլա թերակղզում, որոնք նույնատիպ են հայկական ատոմակայանին: Ռուսաստանում այդ աշխատանքներն արժեցել են 160 մլն դոլար: Հայաստանին ռուսական վարկը կտրմադրվի աէկի շահագործումը երկարացնող միջոցառումներ իրականացնելու համար, քանի որ նրա նախագծային ժամկետն ավարտվում է 2016-ի սեպտեմբերին: Մինչ այդ պետք է կատարվեն ժամկետի երկարացման համար նախագծային աշխատանքները:

Նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ տրված հարցին էլ Վահրամ Պետրոսյանը պատասխանեց, որ ռուսական կողմը ցանկանում է մասնակցել դրանՙ իր վրա վերցնելով 35 տոկոսը եւ մատակարարելով սարքավորումները, իսկ մնացածի համար կառավարությունը ներդնողներ է փնտրում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ