RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013



Տեղադրվել է` 2013-11-07 21:22:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1144, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ ԲԱՆ Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանցիների մասին «ամեն ինչ իմացող» Ահարոն Ադիբեկյանը, ում անգամ առատ տեղացող ձյունը չի խանգարում սոցիալական կարծիք ուսումնասիրել Հայաստանի հեռավոր մարզերում, մի առիթով, ելնելով իր ուսումնասիրություններից, ասաց. «Հայաստանում հնարավոր չէ հեղափոխություն անել, հայերն իրենց բնույթով հեղափոխական չեն»:

Առաջին հայացքից ազգի մասին այս վարկածը թվում է խիստ սուբյեկտիվ, անգամ ոչ ճշմարտամոտ, մասնավորապեսՙ հայերս ունենք հեղափոխականին բնորոշ գրեթե բոլոր հատկանիշները, ասենք` ծայրահեղական ենք, պայքարող ենք, համառ ենք, ուժեղ ենք... Բայց, միեւնույն ժամանակ, աշխարհում երեւի չկա էլի այսպիսի մի երկիր, որտեղ այսքան շատ խոսեն հեղափոխություն անելուց, դրա անհրաժեշտությունից: Իսկ հեղափոխության մասին մշտապես խոսողը չի կարող հեղափոխություն անել, այնպես, ինչպես պատերազմի մասին խոսողը չի կարող պատերազմ անել, որովհետեւ իրականում չգիտեն, թե ի՞նչ են պատերազմն ու հեղափոխությունը, հակառակ պարագայում չեն ուզի:

Դրանք գրեթե միեւնույն բաներն են, դրանցից բխած ցնցումը գրեթե համազոր է, հասարակության վրա դրանք գրեթե նույն կերպ են անդրադառնում, նույն կերպ` վատ: Հետեւաբար հատկապես ժամանակակից աշխարհում, որտեղ «սեփական արյամբ հայրենիքի հողը մեկ անգամ ներկելը հանուն հայրենիքի ազատության» այլեւս արդիական չէ, պետք է ընդունել` հեղափոխությունը, ինչպես եւ պատերազմը, վատ երեւույթներ են, եւ սա իշխանահաճոյություն կամ ամոթ չէ խոստովանելը:

Հիմա, եթե մենք ամեն կերպ խուսափում ենք նոր պատերազմից, ինչո՞ւ մեզ համար նույնչափ խուսափելի չէ հեղափոխությունը` դրա դասական ձեւով, այսինքն` բռնություններով, ազգի տարբեր շերտերի միջեւ թշնամանքով, արյամբ, ավերածություններով... Ի վերջո անցանկալիից ազատվելու համար պարտադիր չէ ավերել կամ սպանել. Եգիպտոսում ավերեցին եւ սպանեցին, Լիբիայում ավերեցին ու սպանեցին, հետո՞, Սիրիայում շարունակում են ավերել եւ սպանել, վե՞րջը...

Անցանկալիից ազատվելու այլ միջոցներ կան, օրինակՙ բարձրանալ, հմտանալ, զարգանալ, աճել, հայտնվել ավելի բարձր դիրքում եւ մակարդակում, քան այն անցանկալին է, որից ցանկանում ենք ազատվել: Եթե դա իշխանությունն է, ուրեմն` ավելի լավը լինել իշխանությունից, ոչ թե դրան արժանին, եթե դա կոռումպացված համակարգն է, ուրեմն չնպաստել այդ համակարգի ծաղկմանը: Ի վերջո կոռուպցիա, կաշառք վերցնող չի կարող լինել մի միջավայրում, որտեղ կաշառք տվող չկա: Իսկ մենք հեղափոխություն ենք անում կաշառքի դեմ, բայց շարունակում ենք կաշառք տալ:

Երբ չտանք, երբ աճենք, երբ բարձրանանք, էլ հեղափոխություն անելու կարիք չենք զգա, քանի որ հեղափոխություն արդեն արած կլինենք, մնացածը` արյուն է, անմեղ արյուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ