RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013



Տեղադրվել է` 2013-11-07 21:22:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 978, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՎՐԱՅՈՎ ԱՍՈ՞ՒՊ Է ԱՆՑԵԼ

Պ. Ք.

Կալիֆոռնիայի բնակիչները դարձել են մի արտասովոր երեւույթի ականատեսներ: Նոյեմբերի 6-ի ուշ երեկոյան նրանք երկնքում նկատել են խոշոր հրե գունդ: Կարճատեւ թռիչքից հետո երկնային մարմինը պայթել է եւ մասերի բաժանվել: Ենթադրաբար դա եղել է ասուպ:

Տեղական NBC-4 հեռուստաալիքը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել նահանգի տարբեր քաղաքներից, այդ թվումՙ Լոս Անջելեսից: Բնակիչները պատմել են «բռնկված աստղերի» եւ երկնային «հրավառության» մասին:

Մինչդեռ Լոս Անջելեսում գտնվող Գրիֆֆիթի աստղադիտարանի ներկայացուցիչները չեն հաստատել երկնային մարմնի հայտնվելու փաստը եւ միայն նշել են, որ իրենք բազմաթիվ հարցեր են ստացել բնակիչներից: Լոս Անջելեսում ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի գործակալության ներկայացուցիչ Մերի Սլոսսոնն իր հերթին հայտարարել է, թե գործակալությունը ասուպային անձրեւի կամ նման երեւույթների վերաբերյալ ծանուցումներ չի ստացել:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ 2013 թ. փետրվարի 15-ին Ռուսաստանի տարածքի վրա ընկան այն ասուպի բեկորները, որը Երկրի վրա ընկած խոշորագույն երկնային մարմինն էր 1908 թ. Տունգուսյան ասուպի անկումից ի վեր: Ասուպային անձրեւի ականատեսները դարձան ՌԴ Տյումենի, Սվերդլովսկի, Չելյաբինսկի, Կուրգանի մարզերի եւ Բաշկիրիայի բնակիչները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ