RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013



ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-11-07 21:22:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1225, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԱԼ ԲԱՆՈ՞Ն Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ, ԹԵ՞ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցները երեկ ցնծությամբ գրել են, որ իտալացի հանրահայտ երգիչ Ալ Բանոն «ներողություն է խնդրել Ադրբեջանից»: Բանն այն է, որ Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետ երգչի անունը հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակում»:

Այժմ, ինչպես հավատացնում է Բաքվի մամուլը, նա «դիմել է Իտալիայում Ադրբեջանի դեսպանատուն եւ ներողություն խնդրել, որ Լեռնային Ղարաբաղ այցը չի համաձայնեցրել ադրբեջանական իշխանությունների հետ»:

Օրվա վերջին, սակայն, պարզվեց, որ ադրբեջանական քարոզչամեքենան հերթական անգամ ընդամենը «յուղ է վառել»: Ոչ իշխանական «Թուրան» գործակալությունը տեղեկացրեց, որ տարեվերջին իտալական էստրադայի աստղերի` Բաքվում նախատեսված համերգի ազդագրերը «տարածվել են հոկտեմբերի կեսերին, եւ մասնակիցների շարքում կա նաեւ Ալբանո Կարիզիի` նույն Ալ Բանոյի անունը»: Մինչդեռ երգչի կողմից «ներողություն խնդրելու եւ Ադրբեջան այցի իրավունք ստանալու դիմումի» մասին հարեւան երկրի ԱԳՆ-ն տեղեկատվություն, ինչպես ասացինք, տարածել է միայն երեկ:

Ստացվում է, որ Ադրբեջանի իշխանությունները «տեղյա՞կ չէին», որ Բաքվում տարածված ազդագրերում կա նաեւ Ալ Բանոյի անունը: Դա բացառված է: Ուստի ամենահավանականն այն է, որ «դեմք փրկելու» համար ադրբեջանական ԱԳՆ-ն ուղղակի հորինել է, որ իտալացի հայտնի երգիչը «Ադրբեջանից ներողություն է խնդրել»:

Այդ է վկայում նաեւ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակի մեկնաբանությունը, որի համաձայն, Իտալիայում ադրբեջանական դեսպանատան հասցեով երգչի ստացված նամակում «ափսոսանք է հայտնված, որ իր անունը հայտնվել է «սեւ ցուցակում», ինչպես նաեւ վստահություն է արտահայտված, որ Լեռնային Ղարաբաղ այցելելով` որեւէ քաղաքական նպատակ չի հետապնդվել»: Ալ Բանոն ասել է, որ ինքն «ընդամենը երաժիշտ է, սիրում եւ հարգում է նաեւ ադրբեջանական ժողովրդին եւ նրա արվեստը»:

Ինչպես տեսնում ենք, հայտնի երգիչը ոչ մի բառ չի ասել Ադրբեջանի օրենքները կամ «տարածքային ամբողջականությունը հարգելու» մասին: Մինչդեռ նրա անունը «սեւ ցուցակում» ներառվել է Ադրբեջանի «օկուպացված տարածքներ ապօրինի այցելելու» համար:

Ի վերջո, Էլման Աբդուլլաեւն ասել է, որ «Ադրբեջանը կքննարկի Ալ Բանոյի նամակը», ինչը տվյալ դեպքում կատարյալ անհեթեթություն է, քանի որ երգիչը ոչ թե խնդրել է, որ իրեն թույլ տան Բաքվի համերգին մասնակցել, այլ գրեթե բաց տեքստով ասել, որ ոչ թե Ադրբեջանն է իրեն պետք. այլ ինքն` Ադրբեջանին:

Ըստ երեւույթին, ադրբեջանական կողմը ստիպված է եղել Ալ Բանոյից ներողություն խնդրել` նրա անունը «սեւ ցուցակում» ընդգրկելու համար եւ բավական ուշացած փորձ է արել փաստը ներկայացնել այնպես, որպեսզի հերթական անգամ կատարյալ հիմար վիճակում չհայտնվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ