RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013



ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-11-07 21:22:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 751, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԿՄԱՔՍԱԶԵՐԾՎԵՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ

Ա. Մ.

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ առաջարկեց ՊԵԿ մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014թթ. ծրագրի մեջ ներառել Մաքսային միության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ծրագիրը ներկայացնում էր պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, որին էլ նիստից հետո լրագրողները հարցեր ուղղեցին այս փաստաթղթի մասին: Պատասխանելով դրանցՙ նա նշեց, որ փաստաթուղթը առաջին հերթին վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից փոստային եւ սուրհանդակային ծառայությունների միջոցով ապրանքների ներմուծմանը:

Ըստ Վախթանգ Միրումյանիՙ ներդրվելու է ընթացակարգ, որպեսզի Հայաստանի քաղաքացիները, որոնք էլեկտրոնային եղանակով առեւտուր կանեն, կարողանան պարզեցված եղանակով կատարել մաքսազերծում: «Օրինակՙ մենք նախատեսում ենք փոստային բաժանմունքներում ունենալ ներկայացուցիչ, որոնք իրականացնելու են մաքսային գործառույթ: Այսինքն, մեր քաղաքացիները այլեւս կարիք չեն ունենա գնալու համապատասխան մասնագիտացված մաքսատուն ու կատարել մաքսազերծում: Մաքսազերծումը կատարվելու է հենց փոստային բաժանմունքներում», հայտնեց ՊԵԿ փոխնախագահը:

Ինչ վերաբերում է մաքսային արժեքը որոշելուն, ապա դա կատարվելու է ոչ թե ընդհանուր կանոններով, այլ պարզեցված սուրհանդակային հայտարարագրերով, որտեղ նշված կլինեն ապրանքային արժեքները: «Այսինքն` միանգամից մի վճարում է կատարվելու», պարզաբանեց Վախթանգ Միրումյանը, միաժամանակ նշելով, որ փոստային առաքումները պետք է արվեն այնպես, որ չվերածվեն առեւտրային քանակությունների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ