RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-11-07 21:22:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 832, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 7

«ԿԻՆՈԱՇՈՒՆՆ» ԱՅՍ ՏԱՐԻ ՎԵՐԱԾՎԵՑ ԿԻՆՈՏՈՆԻ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ամփոփվեց ««Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը

Այս տարի կինոծրագիրը նվիրված էր ՀՀ ժողովրդական դերասան Սոս Սարգսյանի հիշատակին, եւ երեկոն սկսվեց մեծ վարպետին նվիրված ֆիլմով: Ինչպես անցյալ տարի, այս տարի եւս «Կինոաշունն» ամփովեց գրախոսականների մրցույթով: Սակայն այս տարի, ի տարբերություն անցյալ տարվա, առաջին անգամ անցկացվեց կինոմրցույթ` «Երեւանն իմ քաղաքն է»: Սա լավ նվեր էր մեր մայրաքաղաքի` Երեւանի 2795-րդ տարեդարձին: «Երեւանն իմ քաղաքն է» կինոմրցույթի ամփոփումը եւս տեղի ունեցավ միջոցառման ժամանակ:

Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի խոսքերով, արդեն չորրորդ անգամ հայկական հին ու նոր կինոն շրջեց ամբողջ Հայաստանով մեծ ու փոքր, հեռավոր ու մոտ, սահմանմերձ ու քաղաքային բնակավայրերում պարգեւելով մեծերին ու մանուկներին ուրախության պահեր. «Առաջին տարիներին ծրագրում տեղ գտած դժվարությունները հաղթահարված են: «Կինոաշունը» կայացած եւ սպասված է հանրության շրջանում: Իսկ այն խնդիրը, որն ի սկզբանե դրված էր ծրագրի հիմքում` կինոն տարածել եւ հասանելի դարձնել հանությանը, արդեն իրականություն է»: Կինոծրագրի հաջորդ կարեւոր խնդիրը` երիտասարդության շրջանում կինոյի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելն է, ինչը աստիճանաբար սկսում է արդյունքներ գրանցել. արդեն 4-րդ անգամ անցկացվող գրախոսակաների մրցույթով սկսվել է ձեւավորվել կինոքննադատների նոր սերունդ, որոնք մի քանի տարի հետո վստահաբար իրենց տեղը կունենան հայկական կինոհարթակում: Դրա վկայությունը ոչ միայն ստացված գրախոսականների քանակն է, այլ նաեւ որակը, որն էապես տարբերվում է առաջին եւ երկրոդ տարիներից: Գրախոսականների մրցույթի համար ներկայացված 17 աշխատանքներից երեքը` ժյուրիի որոշմամբ, չի դիտարկվել, քանի որ սահմանված ժամկետից ուշ էին ներկայացված: Նախորդ տարիների պես 1-ին մրցանակ չընտրվեց: 2-րդ մրցանակը շնորհվեց Մարիա Թոքմաջյանի «Ֆիլմը եթե դոկումենտ չէ, ապա երազ է, անուրջ» աշխատանքին (գրված Մ. Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմի համար): 3-րդ մրցանակը բաժանվեց Ջուլիետա Տոնականյանի «Մաեստրոյի «Վեցերորդ պատվիրանի» փոխարեն» (գրված Վ. Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմի համար) եւ Արփինե Փաշայանի «Ունայնության քամի» աշխատանքների միջեւ (գրված Հ. Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի համար): «Երեւանն իմ քաղաքն է» կինոմրցույթին ներկայացված 7 ֆիլմից ընտրվեց Նարե Գալստյանի «Երեւան ջան» աշխատանքը:

«Կինոաշունը» ամեն տարի փորձում է նորովի ներկայանալ հանրությանը: Հաջորդ` 5-րդ հոբելյանական «Կինոաշունը» կունենա նոր բաղադրիչներ, իսկ մեկնարկը կտրվի Արցախ աշխարհից:

Երեւանում, բացի համայնքներից, ֆիլմերը ցուցադրվեցին նաեւ «Նաիրի» կինոթատրոնում, «Նարեկացի» արվեստի միությունում, Հ. Մալյանի անվան թատրոնում եւ բուհերում: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս կազմակերպվում են բացօթյա ցուցադրումներ «Սիրահարների այգում»: Այս տարի ցուցադրություններն սկսվեցին ավելի վաղ` սեպտեմբերի 12-ից, եւ ամեն ուրբաթ «Քաղաք, սեր, կինո» խորագրով ֆիլմեր են ներկայացվում այգում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ