RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013



ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ

Տեղադրվել է` 2013-11-07 21:22:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 947, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՇՈՒՏՈՎ

Մ. Հ.

«Այվազյանական թատերական փառատոնը» ֆինանսական խնդիրների պատճառով երեք անգամ հետաձգվեց, սակայն շուտով` նոյմեբերի 11-ին վերջապես կմեկնարկի:

Վերջին անգամ փառատոնը տեղի էր ունեցել երկու տարի առաջ, որը համախմբում է ինչպես պրոֆեսիոնալ թատրոնները, այնպես էլ երիտասարդական, սիրողական թատրոնները:

Փառատոնի նպատակն է ձեւավորել դաշտ` Այվազյանի դրամատուրգիան ապրեցնելու, ինչպես նաեւ մեր ժամանակակից թատրոնում ձեւավորել Աղասի Այվազյանի թատերական խորան:

Փառատոնի հանձնախմբի նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Մութաֆյանը փառատոնի, ինչպես նաեւ Աղասի Այվազյանի մասին ասում է. «Աղասի Այվազյանն իր գրականությամբ, մասնավորաբար թատրոնի տարածքում ձեւավորած իր արտակարգ մտածողությամբ, ձեւի եւ բովանդակության զարմանալի հայտածումներով միանգամայն նոր երեւույթ է, գեղագիտական-գեղարվեստական հարթություններում սեփական աշխարհայացքի, պատկերայնության դիրքերից խոսող անհատականություն, որը միավորում է կյանքն ու թատրոնը, իր զարմանալի-ինքնատիպ «դիմակների թատրոնով» ստեղծում կյանքի պարադոքսը:

Այվազյանական փառատոնի նպատակն է երեւակել այն մտածումներն ու կուտակումները, որոնք ձեւավորվել են վերջին տասնամյակին եւ որոնք այսօր արդեն մեր ազգային թատրոնում գոյավորում են մի նոր խորշ... Հաճելի է, որ մեր փառատոնի աշխարհագրությունն ընդլայնվում է, որ հատկապես դեպի Աղասի Այվազյանի թատերգություն են գալիս երիտասարդական, ուսանողական թատերախմբերը, մարզերում գործող թատրոնները, որոնք Այվազյանի թատերգության միջոցով կամենում են հասնել ինքնահաստատման: Հուսանք, որ այս փառատոնը մեզ առիթ կտա նոր արձանագրումների, նոր հաստատումների, դեպի Այվազյան տանող ճանապարհի նոր հատվածի յուրացման...»:

Այվազյանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Անի Փաշայանը նշում է, որ Աղասի Այվազյանը նորօրյա դրամատուրգ է, որը իր պիեսներով թարմություն, նոր շունչ ու որակ բերեց, գեղագիտական հետաքրքիր տարածություն ստեղծեց ինքնատիպ երկխոսություններով ու ռեմարկներներով, որ մտորել ու մտածել է տալիս. «Այսպիսով, Այվազյանը նոր խոսք ասաց մեր դրամատուրգիայի պատմության մեջ: Իրենց ներքին լարվածությամբ հագեցած այվազյանական պիեսները հանդիսատեսին արվեստական լարվածության մեջ պահելու անսպառ կարողությամբ են օժտված. հատկապես «Բիլիարդը», «Աչքը ծոծրակին», «Քարանձավը», «Ազիատիկը», «Ինքնասպան նավը», «Համակարգիչը»:

Այվազյանական հանրապետական թատերական փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանն ավելացնում է, որ այս տարի, հուրախություն բոլորիս, աննախադեպ ակտիվ են մարզային թատրոններն ու թատերախմբերը: «Սա նշանակում է, որ փառատոնն, ի թիվ այլ նպատակների, իրականացնում է մի շատ կարեւոր առաքելություն, որն ուղղված է մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ ստեղծագործական մթնոլորտի ակտիվացմանը: Եվ չնայած որ «Այվազյանական հանրապետական թատերական փառատոնն» ըստ էության մեկ հեղինակի փառատոն է, թատերական միավորումները ցուցաբերում են հետաքրքրություն եւ հիանալի ակտիվություն, ինչն անշուշտ ողջունելի եւ ուրախալի փաստ է: Փառատոնը նպատակ ունի հնարավորին մեծ լսարանի, հանդիսականի ներկայացնել Աղասի Այվազյան բացառիկ հայի տեսակը, մտածողությունը եւ թատերական-գեղարվեստական այն գունեղ, տաք աշխարհը, որ կա հեղինակի ստեղծագործություններում: Մինչ օրս հայտեր են ներկայացրել Երեւանի, Վանաձորի, Գավառի, Ալավերդու, Օշականի, Կոտայքի մարզի, Արմավիրի մարզի, Արագածոտնի մարզի, Արարատի մարզի մի շարք թատրոններ ու թատերախմբեր: Փառատոնի բոլոր ներկայացումները տեղի կունենան ԵԹԿՊԻ Ուսումնական թատրոնում, որի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում բուհի ռեկտոր Արմեն Մազմանյանին: Սիրով սպասում ենք թատերասեր հանրությանը եւ հատկապես նրանց, ովքեր ցանկանում են ծանոթանալ Աղասի Այվազյան դրամատուրգի հետ: Վստահ եմ, որ փառատոնն այս տարի կանցնի բարձր տոնական տրամադրությամբ»:

Աղասի Այվազյանը գրել է 25 պիես` հետաքրքիր անուններով: Իսկ ստեղծագործության անունն ընտրելը դարձյալ տաղանդի նշան է: Բոլոր պիեսները տարբերվում են մեկը մյուսից. յուրաքանչյուրի մեջ դրամատուրգը նոր մտածելակերպ, ասելիք ու գաղափարախոսություն է դրել: Ամբողջովին նոր է Այվազյանի դրամատուրգիան թե՛ ձեւով եւ թե՛ բովանդակությամբ: Այվազյանական դրամատուրգիայի նորույթն է հենց` խորիմաստ, ամեն ինչ ասող ու նկարագրող ռեմարկներով: Ամեն երկիր հպարտ եւ երջանիկ կզգար իրեն այսպիսի շքեղ դրամատուրգ ունենալու համար: Եթե Աղասի Այվազյանը գրած լիներ միայն «Լացի այգին», «Ինքնասպան նավը», «Բիլիարդը», «Ազիատիկը» կամ «Մանչերը», արդեն իսկ կարող էինք ասել, որ հանձին Աղասի Այվազյանի Հայաստան աշխարհն ունի շատ տաղանդավոր մի դրամատուրգ:

Բայց այս բոլորից բացի` նա ունի բավական հարուստ եւ արժանահիշատակ գրական ժառանգություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ