RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-11-07 21:22:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 907, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՆՈԿԱՈՒՏԻ ԵՆԹԱՐԿԵԼ ՆՈՆԻՏՈ ԴՈՆԵՐԻՆ

Նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ի Կորպուս Քրիստի քաղաքում կկայանա քաշային 2 կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 37-ամյա Վախթանգ Դարչինյանի եւ քաշային 3 կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 30-ամյա Նոնիտո Դոների երկար սպասված մենամարտը:

2007-ին նրանց միջեւ կայացած առաջին մենամարտում Վախթանգ Դարչինյանն անսպասելիորեն 5-րդ ռաունդում նոկաուտի էր ենթարկվել: Դրանից հետո Վախթանգը բազմիցս մարտահրավեր էր նետել ֆիլիպինցի բռնցքամարտիկին ռեւանշ-մենամարտ անցկացնելու համար, սակայն ամեն անգամ տարբեր պատրվակներով Նոնիտո Դոները հրաժարվել էր Դարչինյանի հետ հանդիպելուց: Եվ ահա վերջապես երկար սպասված մենամարտը կայանալու է:

Բնականաբար, հայ բռնցքամարտիկը մարտականորեն է տրամադրված եւ անպայման ձգտելու է ռեւանշի: Դարչինյանն ինչպես միշտ վստահ է իր ուժերին. «Ես անպայման նոկաուտի եմ ենթարկելու Դոներին: Ես նրանից ավելի լավ եմ մենամարտում, մեծ էներգիա ունեմ, հաղթելու վճռականությունս էլ անսահման է: Պատրաստվում եմ ռինգ դուրս գալ ու ոչնչացնել նրան: Ցանկանում եմ ողջ աշխարհին ապացուցել, որ այս մենամարտին շատ երկար եմ սպասել ու պատրաստ եմ հաղթել: Վեց տարի առաջ ես չգիտեի նրան, քչերն էին նրա մասին լսել: Շատերն են համոզված, որ եթե այդ չարաբաստիկ հարվածը չլիներ 6 տարի առաջ, ես նրան կհաղթեի: Նա իմ պարտությամբ հայտնի դարձավ: Նա վախկոտ «ճուտիկ» է եւ դա ես կապացուցեմ ռինգում: Տեղյակ եմ, թե նա ինչպես է վախենում իմ հարվածներից: Ես եմ նրան ստեղծել, ինքս էլ նրան թոշակի կուղարկեմ»:

Վախթանգ Դարչինյանի համար այս մենամարտը կլինի 46-րդը պրոֆեսիոնալ ռինգում: Հայ բռնցքամարտիկը տոնել է 39 հաղթանակ, մեկ մենամարտ ավարտել է ոչ-ոքի, կրել է 5 պարտություն:

Վերջին 2 10-ռաունդանոց մենամարտերում Դարչինյանը հաղթել է: Վերջին անգամ Վախթանգը ռինգ է դուրս եկել այս տարվա մայիսի 11-ին: ԱՄՆ-ում անցկացրած մենամարտում նա 4-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է Խավիեր Գալոյին:

Նոնիտո Դոները 33 մենամարտերից 31-ում հաղթել է, 2-ում պարտվել է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ