RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12 > #196, 2013-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013



Տեղադրվել է` 2013-11-08 21:17:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 857, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՔՅՈԼՆԻ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸՙ 10-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ

Ան. Հ., Գերմանիա

Նոյեմբերի 9-29 Քյոլնում անցկացվում են արդեն ավանդական դարձած ամենամյա «Հայ մշակույթի օրերը»ՙ այս անգամ հիշատակելով Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրերը» վեպի հրատարակման 80-ամյակը: Գերմանահայոց առաջնորդարանի մշակույթի հանձնախմբի եւ Քյոլնի կաթոլիկական կենտրոնի նվիրվածության արդյունքում կազմակերպվող հոբելյանական 10-րդ միջոցառումների հասցեն Քյոլնի Մայր տաճարին դիմահայաց Դոմֆորումն է, որտեղ նոյեմբերի 9-ին, ժամը 19.30-ին բացման համերգին ելույթ կունենան միջազգային մրցույթների դափնեկիր, 22-ամյա դաշնակահարուհի Ռուզաննա Մինասյանը, 21-ամյա սոպրանո Կարինե Մինասյանըՙ Քյոլնի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու «Կոմիտաս» երգչախմբի ուղեկցությամբ:

Նոյեմբերի 10-ին, ժամը 15-ին Լյուդվիգ թանգարանի ֆիլմֆորումում կցուցադրվի Ատոմ Էգոյանի «Արարատը»: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ հայոց այբուբենի եւ լեզվի գաղտնիքներին նոյեմբերի 16-ի ժամը 11-ին Դոմֆորումում կծանոթացնի Բրյուսովի համալսարանի շրջանավարտ, 1991-ից Դյուսելդորֆի VHS-ում ռուսաց, 2003-իցՙ հայոց լեզու դասավանդող Հասմիկ Հակոբյանըՙ հետաքրքրվողներին առաջարկելով հայոց լեզվի ուսուցման վճարովի դասընթացներին մասնակցել: Մշակութային մյուս միջոցառումների մասին առավել հանգամանալիցՙ առաջիկայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ