RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12 > #196, 2013-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-11-08 21:17:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1103, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԿԱՍՊԱՐՈՎԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ԿԱՌԼՍԵՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Այսօր Հնդկաստանի Չեննայ քաղաքում կտրվի շախմատի աշխարհի առաջնության Անանդ-Կառլսեն մրցախաղի մեկնարկը: Առաջին պարտիայում սպիտակներով կխաղա աշխարհի թագի հավակնորդ Մագնուս Կառլսենը: Մրցակարգի համաձայն, մրցակիցները կանցկացնեն 12 պարտիա: Մրցախաղը կդադարեցվի, եթե մրցակիցներից որեւէ մեկը ժամկետից շուտ վաստակի 6,5 միավոր: Հավասար արդյունքի դեպքում նոյեմբերի 28-ին Անանդն ու Կառլսենը լրացուցիչ մրցախաղ կանցկացնեն: Սկզբում կանցկացվի 4 պարտիայից բաղկացած արագ շախմատի մրցաշար: Եթե դա էլ հաղթողին չորոշի, ապա մրցակիցները կանցկացնեն կայծակնային 2 պարտիա: Հավասար արդյունքի դեպքում առավելագույնը կանցկացվի կայծակնային 10 պարտիա: Իսկ հարկ եղած դեպքում չեմպիոնը կորոշվի կայծակնային 11-րդ պարտիայում, որում ոչ-ոքի գրանցվելու դեպքում հաղթանակը կշնորհվի սեւ խաղաքարերով խաղացող շախմատիստին:

Առաջիկա մրցախաղի մասին իր կարծիքն է հայտնել աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը. «Եթե մրցախաղում հաղթի Անանդը, ապա նա շախմատային Օլիմպոսում իր համար կապահովի բարձրագույն տեղը: Սակայն ես կանխագուշակում եմ Կառլսենի հաղթանակըՙ հաշվի առնելով նրա տաղանդը եւ վերջին տարիներին ցույց տված արդյունքները: Երկրպագում եմ Կառլսենին, քանի որ շախմատային նոր սերունդը նոր չեմպիոնի է արժանի: Եվ ամենակարեւորը, սպասում եմ, որ ականատես կլինենք բարձրակարգ պարտիաների եւ անզիջում մրցապայքարի: Հուսով եմ, որ շախմատային 2 լեգենդների միջեւ ընթանալիք այս ճակատամարտը հսկայական խթան կդառնա ողջ աշխարհում շախմատի զարգացման համար»:

Հիշեցնենք, որ Կասպարովը որոշ ժամանակ համագործակցում էր Կառլսենի հետ եւ դա լավ արդյունք տվեց: 1995-ին Կասպարովը հանդիպել է Անանդի հետ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղում ու հաղթել է 10,5-7,5 հաշվով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ