RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#194, 2013-11-09 > #195, 2013-11-12 > #196, 2013-11-13 > #197, 2013-11-14 > #198, 2013-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #196, 13-11-2013



Տեղադրվել է` 2013-11-13 22:57:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 768, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԵՐԵԿ ՍԳԻ ՕՐ ԷՐ ԴԱՄԱՍԿԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Դամասկոսի հայոց թեմի հոգեւոր առաջնորդ Արմաշ եպս. Նալբանդյանիՙ «Ազգին» հղած հաղորդագրությունը խոր ցավով տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին, ժամը 13:30-ին, հրթիռ է ընկել տեղի Թարգմանչաց վարժարանի առջեւ, հենց այն պահին, երբ աշակերտները տուն վերադարձի համար ավտոբուս էին բարձրանում: Զոհվել են 4 աշակերտ եւ վարորդներից մեկը. առաջին դասարանցիներ Հովհաննես Աթոքանյանը, Մունիր Մահհումը, Մաժտ Շահադեն, 2-րդ դասարանցի Վինիսիա Միխոն եւ վարորդըՙ Ռուֆիդ Խուրին, վիրավորվել են 8 երեխաներ, որոնք իսկույն տեղափոխվել են հիվանդանոց: Բարեբախտաբար նրանց վիճակը կայուն է: Հայոց առաջնորդարանը մեկօրյա սուգ է հայտարարել դամասկահայության շրջանում, մինչ Թարգմանչացը փակ է մնալու 3 օր:

Երեկ Թարգմանչաց վարժարան ցավակցական այց է կատարել Սիրիայի Սիրիայի ներքին գործերի նախարարը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #196, 13-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ