RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#194, 2013-11-09 > #195, 2013-11-12 > #196, 2013-11-13 > #197, 2013-11-14 > #198, 2013-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #196, 13-11-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-11-13 22:57:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 700, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 8

«ԳՅՈՒՄՐԻՆՙ ԱՊՀ 2013 Թ. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Գ. Մ.

Բայց մշակութային միջոցառումները շարունակվելու են

Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում երկուշաբթի երեկոյան տեղի ունեցավ «Գյումրինՙ ԱՊՀ 2013 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական փակումը: Այս շարքի միջոցառումների եզրափակիչ գեղեցիկ ակորդը քաղաքի հին բարեկամ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարածՙ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի այստեղ կայացած համերգն էր: Օրվա ծրագրում ընդգրկված էին նաեւ «Հայկական հետքը» խորագրով ԱՊՀ երկրների հայկական ժառանգությունը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդես, ազգային խոհանոցի (Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանների տարբեր շրջանների) փառատոն եւ ավանդական կենցաղի ցուցահանդես, «Գյումրինՙ ԱՊՀ 2013 թ. մշակութային մայրաքաղաք» նամականիշի մարման արարողություն:

Մինչ ծրագրի պաշտոնական փակումը, նույն օրը մարզպետարանում տեղի ունեցավ ամփոփիչ ասուլիս, որտեղ հանդես եկած ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը ծրագիրն ընդհանուր առմամբ հաջողված համարեցին, միեւնույն ժամանակ մշակույթի նախարարը նկատեց, որ վերջնական գնահատականը տալու են գյումրեցիները: Ասուլիսին ներկա էր եւ իր խոսքում, մասնավորապես, Գյումրուն իր կապվածությունը հավաստեց ու նրա վերածննդի գործում մշակութային մայրաքաղաքի իրողությունը կարեւորեց նաեւ Վլադիմիր Սպիվակովը:

«Գյումրինՙ ԱՊՀ 2013 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագիրն իրականացվել է համապատասխան միջպետական նախաձեռնության շրջանակներում, ուղղված լինելով Համագործակցության երկրների միջմշակութային երկխոսությանը, ստեղծագործական ռեսուրսների կենտրոնացմանը մայրաքաղաք չհանդիսացող քաղաքներում: Ծրագիրը մշակվել եւ իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանի, քաղաքապետարանի եւ միջպետական հիմնադրամի համագործակցությամբ, նաեւ մի շարք հասարակական կազմակերպությունների ընդգրկմամբ: Համալիր ձեռնարկը համաֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, ՀՀ մշակույթի նախարարության եւ Գյումրու քաղաքապետարանի միջոցներից: Իրականացվել են շուրջ հինգ տասնյակ միջոցառումներ, այդ թվումՙ առաջին անգամ անցկացվող եւ ավանդական դառնալու հավակնող, որոնցից են պոեզիայի միջազգային փառատոնը, «Դուետ» թատերական միջազգային փառատոնը, Հացի, ավանդական կենցաղի ու արհեստագործության, ավանդական ժողովրդական երաժշտության եւ աշուղական երգի փառատոները, այլ միջոցառումներ, կոնֆերանսներ, ցուցադրություններ եւ այլն: Նոյեմբերի 8-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվել է Շիրակի երկրագիտական թանգարանի «Շիրակըՙ մշակույթի օրրան» խորագրով հնագիտական ցուցահանդեսը:

Պատասխանատուների հավաստմամբ, չնայած ծրագիրը պաշտոնապես փակվում է, սակայն միջոցառումները շարունակվելու են, ամեն ինչ արվելու է քաղաքի մշակութային ոգին պահպանելու համար: Առաջիկայում նախատեսված միջոցառումներից են հումորի փառատոնը եւ «Բամբիռ» համույթի ձայնասկավառակի շնորհանդեսն ու համերգը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #196, 13-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ